Մեծ քանակությամբ երկաթ, կալցիում, նատրիում, ֆոսֆոր, չհագեցած օրգանական թթուներ լինոլեային թթու, սպիտակուցներ և ֆերմենտներ պարունակող կտավատի սերմերն իդելականորեն հարմար են օրգանիզմից ճարպերի և տոքսինների վերացման, նյութափոխանակության լավացման, արյան մեջ շաքարի մակարդակի նվազման և ախորժակը կարգավորելու համար:
Դրանք նաև արդյունավետորեն նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը և իջեցնում են արյան բարձր ճնշումը:
Կտավատի սերմերում պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները խթանում են քրտնագեղձերը և նպաստում են ավելորդ ճարպի վերացմանը, ինչն օգնում է նիհարել:
Կտավատի սերմերը կխթանեն ճարպի այրումը՝ միաժամանակ օրգանիզմն ապահովելով անհրաժեշտ սննդանյութերով, որոնցից այն կախված է:
Բաղադրիչները՝
1-2 ճ. գ. մանր աղացած կտավատի սերմ
250 մլ ջուր
Պատրաստումը՝
Կտավատի սերմն ավելացրու սառը ջրով բաժակի մեջ: Թող մի քանի ժամ մնա:
Խառնուրդը եփիր 5 րոպե:
Համը լավացնելու համար մի քիչ տերև վելացրեք: Օրինակ՝ ավելացրեք կես թ. գ. անանուխ, սերկևիլի սերմ, նարնջի չորացրած կեղև կամ երիցուկ:
Օպտիմալ արդյունքի համար խմել օրական 2-3 թեյի բաժակ, մեկը՝ դատարկ ստամոքսին առավոտյան և ամեն անգամ ուտելուց կես ժամ առաջ:
Կտավատի սերմով թեյի պարբերական օգտագործումը զգալիորեն կլավացնի մաշկի որակը, այն կդարձնի ավելի հարթ, առաձգական և առողջ: Մաշկը չի կախվի, երբ սկսեք նիհարել: