Մշտական հոգնածությունը, տեսողության վատացումը և քաշի ավելացումը ունի մի պատճառ. այդ ամենը լինում է այս վիտամինի պակասից

STORIE DI VITA

Մեր մարմինը հստակ դասավորված համակարգ է, որտեղ կարևոր է յուրաքանչյուր տարր: Եթե կա ինչ-որ վիտամինի պակաս, ապա օրգանիզմի աշխատանքում առաջանում են փոքր թերություններ, իսկ դրանք հետագայում հանգեցնում են ավելի լուրջ հետևանքների:

Մեր օրգանիզմում կարևոր վիտամիններից մեկը՝ վիտամին В12-ն է, քանի որ այն նպաստում է լավ նյութափոխանակությանը և բջիջների օպտիմալ աշխատանքին: Այս վիտամինի ևս մի կարևոր ֆունկցիա է խոլինի արտադրումը, որը թույլ է տալիս վերջ տալ վնասակար սովորություններին և խոչընդոտում է լյարդի ճարպակալմանը: Այն նաև մասնակցում է ամինաթթուների սինթեզին, ինչն էլ վերջնական արդյունքում ազդում է մարդու մտավոր գործունեության և տրամադրության վրա:

витамин в12

Վիտամին В12-ի պակասի հիմնական ախտանիշներն են.

  • հոգնածություն
  • մկանային թուլություն
  • ծակծկոց
  • հիշողության վատացում
  • գունատ մաշկ
  • համային զգայարանների թուլացում
  • տեսողության վատացում
  • էմոցիոնալ խանգարումներ

Այս վիտամինի պակասից խուսափելու համար վերանայեք ձեր սննդակարգը: Ավելի շատ տավարի միս և լյարդ, թռչնամիս, հավկիթ օգտագործեք: Սակայն վիտամինների պակաս առաջանում է ոչ միայն սխալ սնունդի, այլև սուրճի չափազանց շատ օգտագործումից:

Դիտեք տեսանյութը, որի միջոցով կարող եք ավելի մանրակրկիտ իմանալ, թե որ մթերքների մեջ է պարունակվում վիտամին В12.

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Rate article