Ձմռանը կանոնավոր կերպով պատրաստում եմ կիտրոնով այս բուժիչ խառնուրդը․ այն ուղղակի փրկում է մեզ

STORIE DI VITA

Կանոնավոր կերպով օգտագործելու դեպքում կոճապղպեղը, կիտրոնն ու մեղրը կարող են ոչ միայն պաշտպանել մրսածությունից, այլև լավացնել մեր իմունիտետը։

Այս բնական դեղամիջոցը բարձրացնում է կենսական տոնուսը, ուժ է տալիս մտավոր և ֆիզիկական աշխատանքի համար։ Բացի այդ, սա նաև արդյունավետ նիհարեցնող միջոց է։

Խորհուրդ ենք տալիս պատրաստել հրաշագործ այս խառնուրդը՝ բնական բաղադրիչներից, որը հաճելի համ ունի։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կոճապղպեղի արմատ՝ 120գ
  • թարմ կիտրոն՝ 4 հատ
  • մեղր՝ 150գ

Лимонно-имбирный джем для иммунитета | Варенье, Рецепты, Здоровое питание

Կոճապղպեղը մաքրել, անցկացնել քերիչով։ Զանգվածը լցնել խորը տարայի մեջ։ Հանել կիտրոնի կեղևը, խորանարդաձև կտրատել։ Կիտրոնն ավելացնել կոճապղպեղին։

Մանրացնել բլենդերով։ Ուշադիր եղեք, որ լավ խառնվի։

Ավելացնել մեղրը, խառնել և ընդհանուր զանգվածը տեղափոխել բանկայի մեջ։

Խառնուրդը պատրաստ է։

Օգատգործել բնական բուժիչ միջոցից օրական 1ճ․գ․ և արդյունքը շատ շուտով կնկատեք։ Այն զգալիորեն կլավացնի ձեր ընդհանուր առողջական վիճակը և ուժ կտա՝ մրսածության դեմ պայքարելու համար։

Джем из лимона и имбиря

Անուշաբույր խառնուրդը կարող եք ավելացնել նաև թեյին։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Rate article