Հնարավոր է որ մարմինն ահազանգում է հնարավոր ինսուլտի մասին. Ուշադիր եղեք և դիմեք բժշկի

STORIE DI VITA

Մեր օրգանիզմը օժտված է ունակությամբ՝ ուղարկելու մեզ ազդանշաններ, որոնք թույլ կտան ժամանակին տեղեկանալ առողջական լուրջ խնդիրների մասին։ Ինսուլտը՝ շատ լուրջ հիվանդություն է, որը ուղեկցվում է ուղեղում արյան շրջանառության խանգարմամբ։

Դա, իր հերթին, հանգեցնում է գիտակցության կորստի և բազմաթիվ բարդույթների։ Գոյություն ունի 2 տեսակի ինսուլտ՝ իշեմիկ և հեմորագիկ։ Առաջինը կապված է նրա հետ, որ ուղեղի զարկերակները նեղանում են կամ խցանվում, իսկ 2-րդ տեսակը տեղի է ունենում ուղեղի արյունահոսության հետևանքով։

Եթե դուք վերաբերվեք ձեր առողջությանը ուշադիր և տեղյակ լինեք ամեն ինչից, ապա կարող եք թույլ չտալ հիվանդությունների բարդացմանը, քանի որ կարող եք ժամանակին իմանալ գոնե մի քանի հիվանդությունների նշանները։ Ինսուլտը բացառություն չէ։

Երբ դուք կնկատեք հետևյալ ախտանիշները միատեղ, ապա ձեզ անպայման անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը։ Իհարկե յուրաքանչյուր մարդ տարբերվում է, բայց կան մոտեցող ինսուլտի մի շարք ընդհանուր նշաններ.

  • Խնդիրներ շնչառության հետ դեմքի,
  • ձեռքերի կամ ոտքերի մասերի թմրություն
  • տեսողության խանգարում
  • գլխացավ
  • հալուցինացիաներ
  • խոսելու ունակության դժվարեցում
  • զկրտոց
  • սրտխառնոց կամ փսխում
  • հիշողության կորուստ

Եթե դուք նույնիսկ նկատել եք այս նշաններից ընդամենը մի քանիսը ձեզ մոտ, մի եղեք անհոգ։ Անպայման դիմեք բժշկի օգնությանը։

Rate article