Հարթ, ձիգ ու երիտասարդ մաշկ ընդամենը մեկ անգամ ձվով այս հրաշք-դիմակը փորձելուց հետո. հաստատ չեք փոշմանի

STORIE DI VITA

Դեմքի մաշկը հատուկ խնամքի կարիք ունի և այդ հարցում օգնության են հասնում դիմակները։ Առաջարկում են ձվով դիմակ, որը  դեմքի մաշկին թարմություն է հաղորդում, ձգում է մաշկը և պահպանում է մաշկի առողջությունը:

Դեղնուցի մեջ պարունակվող լեցիտինը  հարթեցնում և սնում է մաշկը, իսկ սպիտակուցը մաքրում և ձգում է մաշկը։Ձվով դիմակները օգտակար են  տարբեր տարիքի կանանց համար:

Այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է` 1 ձու, Թղթե անձեռոցիկներ, Վրձին, Պատառաքաղ, 2 տարա

Պատրաստման եղանակը` Ձվի դեղնուցն ու սպիտակուցը առանձնացնել տարբեր տարաների մեջ: Սպիտակուցը թեթև հարել պատառաքաղի օգնությամբ:

Մաքուր դեմքին վրձնիկի օգնությամբ քսել սպիտակուցը, թղթե անձեռոցիկից դիմակ պատրաստել՝ անցք անելով աչքերի համար և կպցնել դեմքին: Վրայից քսել ևս մեկ շերտ սպիտակուց: Սպիտակուցը պետք չէ քսել հաստ շերտով, որպեսզի այն լավ չորանա:

Սպասել 20-30 րոպե, անձեռոցիկը վերածվում է հաստ կեղևի: Մատներով բռնել անձեռոցիկի ներքևի հատվածից և հստակ շարժումներով հանել դեպի վեր ուղղությամբ: Կարող են տհաճ զգացողություններ լինել, բայց գեղեցկությունը զոհեր է պահանջում:

Այնուհետև դեղնուցը լավ հարել, ավելացնել մի քանի կաթիլ բուսայուղ և առատորեն քսել դեմքին: Թողնել 10 րոպե և լվանալ: Նուրբ ու թավշյա մաշկը հաճելիորեն կզարմացնի:

Rate article