Կիտրոնը, աղն ու բիբարը կօգնեն հետևյալ 8 խնդիրների դեպքում

STORIE DI VITA

Ժողովրդական բժշկության մեջ տարածված է կիտրոնը տարբեր համեմունքների հետ օգտագործելը։

Takprosot.cc կայքը գրում է, որ բազմաթիվ բաղադրատոմսերի շարքում հանդիպում է նաև կիտրոնի համադրությունն աղի և բիբարի հետ։ Այս «դեղամիջոցն» առաջին հերթին օգնում է մրսածության հետ կապված հիվանդությունների դեպքում, բայց ունի բազմաթիվ այլ օգտակար հատկություններ ևս։

Օգտակար է մրսածության դեպքում, հատկապես, երբ հազում եք։ Առավել արագ կազդուրվելու համար խորհուրդ է տրվում ջրի կամ թեյի մեջ մի փոքր աղ, բիբար և կիտրոնի հյութ ավելացնել։ Կարող եք պարզապես կտրատել կիտրոնը և ավելացնել ջրի մեջ։

Կոկորդի ցավի դեպքում ողողեք այն հետևյալ լուծույթով՝

  • 200 մլ տաք ջուր
  • ½ թեյի գդալ կիտրոնի հյութ
  • ½ թեյի գդալ աղ

Եղունգների համար վաննաներն առավել օգտակար կլինեն, եթե ջրի մեջ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և մի պտղունց աղ ավելացնեք։

Աղն ու կիտրոնը կարող են օգնել նաև ցելյուլիտի դեմ պայքարում։

Խումհարի դեպքում տոմատի հյութ խմեք, որին ավելացրեք 2-3 կաթիլ կիտրոնի հյութ, մի պտղունց աղ և աղացած սև բիբար։

Եթե ավելորդ քաշի խնդիր ունեք, ամեն օր 1 բաժակ տաք ջուր խմեք, ավելացրեք քառորդ թեյի գդալ սև բիբար, 1 ճաշի գդալ մեղր և 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ։

Սրտխառնոցի դեպքում ջուր խմեք, ավելացրեք կիտրոնի հյութ և սև բիբար։

Համային նոր զգացողությունների կարի՞ք ունեք։ Եթե մանրացնեք կիտրոնի կեղևը, սև բիբարն ու աղը, կստանաք համեղ համեմունք, որը կարագացնի նաև նյութափոխանակությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Rate article