Կանաչ խնձորը մի շարք օգտակար հատկություններ ունի․ Ինձ զարմացրեց հատկապես 7-րդը․․․

STORIE DI VITA

VAVA FRUTHԿանաչ խնձորի օգտակար հատկությունները, որոնց մասին չգիտեքԿանաչ խնձորն իդեալական հավելում է սննդակարգին, որը կօգնի օրգանիզմին մի շարք դեպքերում։

1. Օգնում է քաշի նվազեցման գործում ։ Խնձորը մեծ քանակով ջուր է պարունակում , ինչի արդյունքում երկար ժամանակ հագեցա-ծություն եք զգում ։ Սրան ավելանում է նաև այն հանգամանքը, որ խնձորը բավական քիչ քանակով կալորիաներ է պարունակում, արագացնում է նյութափոխանակությունն ու բարձրացնում իմունիտետը։

2. Մաքրում է լյարդը։ Կանաչ խնձորը նպաստում է լյարդի դետոքսիկացիային։

3. Ամրացնում է ոսկորները։ Կանաչ խնձորը վիտամին C է պարունակում, ինչն օգնում է կոլագենի արտադրությանը։ Սա կարևոր էլեմենտ է ոսկորների առողջության համար։

4. Լավացնում է նյութափոխանակությունը։Մանրաթելերի պարունակության արդյունքում՝ խնձորն օգնում է օրգանիզմից դուրս բերել մետաղների և անցանկալի սննդային հավելումների մնացորդները։ Արդյունքում՝ խնձորն օգնում է ազատվել փորկապությունից։

5. Ամրացնում է իմունային համակարգը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հակաօքսիդանտները կարող են չեզոքացնել իմու-նային դեֆիցիտը։ Խնձորը պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք բարձրացնում են իմունիտետը։

6. Օգնում է նվազեցնել ասթմայի զարգացման հնարավորությունը։ Ամերիկյան ամսագրերից մեկի հետազոտությունների համաձայն՝ օրվա ընթացքում 2 խնձոր ուտող մարդկանց շրջանում նվազում է ասթմայի զարգացման հավանականությունը։

7. Լավացնում է տեսողությունը։ Վիտամին C-ն, հակաօքսիդանտներն ու մյուս օգտակար նյութերն օգնում են պայքարել ազատ ռադիալների դեմ, պաշտպանում աչքերը։ Հարկավոր է օգտագործել նաև խնձորի կեղևը, քանի որ այն վիտամին A է պարունակում, ինչի արդյունքում նվազում է վարակների առաջացման հավանականությունը։

8. Կարգավորում է խոլեստրինի մակարդակը։ Մանրաթելերն օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։9. Հոգ է տանում մաշկի մասին։ Կանաչ խնձորը կօգնի երիտասարդացնել մաշկը, փայլ հաղորդել դրան։

10. Լավացնում է մազերի որակը։ Թեփը հիմնականում առաջանում է մաշկի չորության հետևանքով։ Կանաչ խնձորն օգնում է խոնավեցնել մաշկը՝ նվազեցնելով թեփի առաջացման հավանականությունը։

Աղբյուր

Rate article