Խնկի յուրատեսակ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն. նոր ուսումնասիրությունները ցնցել են բժիշկներին

STORIE DI VITA

Խնկի բույրը բուժում է հոգու ցավը, մարդուն տալիս է հանգստության և պաշտպանվածության զգացողություն:

Խունկը նաև ճնշում է օդում, ջրում, նաև օրգանիզմում միկրոբների բազմացումը:

Խնկի օգտակար հատկությունները

Խունկը շատ հազվագյուտ Boswellia ծառի խեժն է, որն աճում է Սաուդյան Արաբիայում: Ստակտին ստրիաքսի ծառի խեժ է:

Անուշահոտ հալվանը հովանոցավոր բույսերի ընտանիքից բույսի կաթնային հյութի սառած կաթիլներն են, որն ունի ցավազրկող, սպազմի դեմ պայքարի, միզամուղ հատկություններ:

Օնիխան Կարմիր ծովում ապրող հատուկ տեսակ կակղամորթի խեցի է: Հնում այն փոշիացված վիճակում օգտագործվել է բժշկության մեջ:

Այս բաղադրիչները միավորելով՝ գիտնականները փորձել են պարզել իսկական խնկի հատկությունները:

Արդյունքը նրանց ապշեցրել է. պարզվել է՝ խունկը շատ հզոր իմունոխթանիչ է:

Ստացվում է՝ երբ քահանաները հիվանդների մոտ խունկ են ծխել, ծուխը լցրել է սենյակը:

Բժշկական իմաստով՝ սպանել է վիրուսները և հիվանդության հարուցիչ բակտերիաները:

Մանրագույն մասնիկները թոքերի միջոցով օրգանիզմ հասնելով՝ անհավանական առողջացնող ազդեցություն են ունենում:

Խնկի ծուխը պարունակում է նյութեր, որոնք պայքարում են սթրեսի դեմ, օգնում հաղթահարել նյարդային հյուծումը, խուճապը, անքնությունը:

Խնկի բույրն ամրապնդում է հիշողությունը: Միջնադարի հայ բնագետ-բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Իր տաք և չոր բնությամբ խունկն ամրապնդում է միտքը և բուժում մոռացկոտությունը»: Դաոսները խունկը խորհուրդ են տվել որպես կյանքը երկարացնող միջոց:

Աղբյուր՝ BlogNews.am

Rate article