Ինչպես բնական ճանապարհով ազատվել ոտքերի և դեմքի այտուցվածությունից․ այս ըմպելիքի մասին պիտի իմանա յուրաքանչյուր կին

STORIE DI VITA

Յուրաքանչյուր իրեն հարգող կին փորձում է մշտապես հետևել սեփական արտաքինին․ խնամել մազերը, մաքրել և խոնավեցնել մաշկը, օգտակար սնունդ օգտագործել։ Բայց որքան էլ որ ջանանք, հաճախ տգեղ այտուցներն ու աչքերի տակ պարկերն ամեն ինչ փչացնում են։

Այդ տհաճ խնդիրը կարող է ունենալ հարյուրավոր պատճառներ․ անքնություն, քնելուց առաջ մեծ քանակությամբ ջրի օգտագործում, ալերգիա, ալկոհոլի օգտագործում, շոգ․․․ Պարզվում է, որ այս երևույթի դեմ կարելի է պայքարել պարզ և բնական միջոցի շնորհիվ, որի համար պահանջվող բաղադրիչները, հավանաբար, հիմա կան ձեր տանը։

Ըմպելիքի համար անհրաժեշտ է․

  • 1 կապ մաղադանոս
  • 1 գազար
  • 1 բարինջ
  • 0,25 կիտրոն
  • 1ճ․գ․ կտավատի սերմ
  • 100-150մլ ջուր

Картинки по запросу Как избавиться от отечности ног и лица с помощью бабушкиного натурального средства

Ինչպես պատրաստել․

Քամել նարինջի և կիտրոնի հյութը, լցնել բլենդերի մեջ։

Մաքրել և մանր կտրատել գազարը, լվանալ և մանրացնել մաղադանոսը։ Բաղադրիչները լցնել բլենդերի մեջ, ավելացնել կտավատի սերմերը և մաքուր ջուր։

Հարել՝ մինչ միասեռ հեղուկ կստացվի։ Ստացված զանգվածը քամել և լցնել բաժակի մեջ։

Խմել ըմպելիքը անմիջապես պատրաստելուց հետո։ Շաքարավազ ավելացնել պետք չէ, քանի որ դա կնվազեցնի միջոցի օգտակարությունը։ Խմել օրական 1 անգամ։

Ըմպելիքը 1 շաբաթ կիրառելուց հետո կտեսնեք հիանալի արդյունք։ Սա կօգնի հաղթահարել ոչ միայն այտուցվածությունը, այլև պայքարել ավելորդ քաշի դեմ։ Բացի այդ, ըմպելիքը օգնում է երկար ժամանակով մոռանալ քաղցի զգացումի մասին և ապահովում է հիանալի ինքնազգացողություն։

Ըմպելիքն օգտագործելու հետ մեկտեղ մի մոռացեք առողջ սնվելու և ակտիվ ապրելակերպի մասին։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Rate article