Ժողովրդական բնական միջոց յոդի դեֆիցիտից ազատվելու և վահանագեղձի հիվանդությունները բուժելու համար

STORIE DI VITA


Վահանաձև գեղձը մարդու ամենակարևոր օրգաններից է, որը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող ամենատարբեր գործընթացներին, սակայն այս գեղձի դիսֆունկցիայով տառապողների թիվը, ցավոք, բավական մեծ է:

Վահանաձև գեղձի ամենատարածված հիվանդություններից մեկը հիպոթիրեոզն է, որի դեպքում օրգանը բավարար քանակությամբ հորմոն չի արտադրում:

Ընդ որում, կանայք 10 անգամ ավելի հաճախ են հիվանդանում հիպոթիրեոզով քան տղամարդիկ, և հատկապես հաճախ է այն ախտորոշվում 35 տարեկանից բարձր անձանց մոտ:

Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները կարող են սկզբնական շրջանում աննկատ լինել ու որևէ կերպ չդրսևորվել, սակայն դրանք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել ու անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել: Որպես կանոն նման խնդիրների դեպքում մասնագետը նշանակում է անհրաժեշտ դեղամիջոցներն ու տալիս բոլոր ցուցումները, որոնց հարկավոր է խստորեն հետևել, սակայն կա նաև մի հիանալի բնական միջոց, որը կօգնի հեշտությամբ կարգավորել գեղձի աշխատանքը:

Հաճախ այս օրգանի հետ կապված խնդիրների պատճառ է հանդիսանում յոդի դեֆիցիտը, սակայն ստորև ներկայացված բնական միջոցը կօգնի հագեցնել օրգանիզմը յոդով ու ազատվել վահանագեղձի հետ կապված խնդիրներից: Ընդ որում, այն չի առաջացնում կողմնակի բարդություններ, որոնք հաճախ են ի հայտ գալիս դեղորայքի ընդունման դեպքում:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

1 կգ մեղր,
40 հատ կանաչ հունական ընկույզ,
ապակյա տարա:
Պատրաստման եղանակը.

Հունական ընկույզները լավ լվանալ, մանր կտրատել ու լցնել ապակյա տարայի մեջ:

Ավելացնել մեղրը, խառնել, այնուհետև ամուր փակել տարան ու դնել արևի անմիջական ճառագայթների տակ:

Դեղամիջոցը հարկավոր է թրմել 40 օր, այնուհետև ընկույզները դեն նետել՝ թողնելով միայն զտված հեղուկը:

Օգտագործման եղանակը.

Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել ուտելուց առաջ երեքական ճաշի գդալ:

Մեկ շաբաթ դեղամիջոցն այս կերպ ընդունելուց հետո հարկավոր է նվազեցնել չափաբաժինը՝ ընդունելով միայն նախաճաշից առաջ և միայն մեկ ճաշի գդալ:

Այս ժողովրդական փորձված միջոցը շատ արդյունավետ է և անվնաս, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:

Աղբյուր

Rate article