Թանձրատերևուկ կամ «փողի ծաղիկ»… բուժո՞ւմ է, թե՞ թունավորում. ինչի՞ է ընդունակ այս սենյակային բույսը. դուք պետք է անպայման սա իմանաք

STORIE DI VITA

Թանձրատերևուկը ունի շատ տեսակներ: Սակայն ավելի տարածված է սենյակային բույսի ծառանման տեսակը, որն անվանում են նաև փողի ծառ: Այլ կերպ այս բույսին ասում են նաև կրասսուլա:

Ուշադրությո՛ւն.

Թանձրատերևուկը պարունակում է բարձր խտությամբ մկնդեղ, այդ պատճառով բուժական նպատակով դրա ներքին կիրառումը խորհուրդ չի տրվում: Չափաբաժնի չարաշահման դեպքում հնարավոր է փսխում, փորլուծություն, գիտակցության կորուստ:

Շուրթերի հերպես. քամեք տերևների հյութը և քսեք ախտահարված մասին 30 րոպեն մեկ: Անգինա, տոնզիլիտ. քամեք 10 տերևների հյութը և խառնեք 200 մլ ջրի հետ: Կոկորդի ողողում արեք դրանով օրը 3-5 անգամ:

Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց. սոված փորին կերեք երկու տերև: Շատ լավ պետք է ծամել:
Պիելոնեֆրիտ, ցիստիտ.մանրացրեք բույսի 5 տերև և վրան 200 մլ տաք ջուր լցրեք, թողեք մեկ ժամ:

Օգտագործեք այս դեղմիջոցն օրական երեք անգամ, մեկ ճաշի գդալ՝ ուտելուց 15 րոպե առաջ:

Արտրիտ, արթրոզ. քամեք 10-15 տերևների հյութը և քնելուց առաջ քսեք հոդերին:

Թութք. դրեք կտրտած տերևները:Անմիջապես օգնում է:

Այրվածքներ, վնասվածքներ, մաշկի ձգվածություն, վերքեր, կտրվածքներ, թարախակալություն. բույսից խյուս պատրաստեք, դրեք այն մաշկի վնասված հատվածին և վիրակապով փաթաթեք: Փոխեք վիրակապը հենց խյուսը չորանա՝ մոտ 2-3 ժամից:

Ըստ որոշ տվյալների՝ թանձրատերևուկը մաքրում է օդը վնասակար միկրոբներից և բակտերիաներից, իսկ ըստ որոշ հավատալիքների՝ տունը լցնում է հարստությամբ և հաջողությամբ:

Rate article