Կատարված վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ճարպակալումն ընդլայնում է իր շրջանակները՝ ընդգրկելով տարբեր տարիքային խմբեր, սկսած 2 տարեկան երեխաներից։
Եթե խիստ դիետան ձեզ համար չէ, և դուք այլ տարբերակ եք փնտրում նիհարելու համար, ուրեմն գտնվում եք ճիշտ տեղում։
Ահա պարզ, բնական, բայց շատ արդյունավետ միջոց։
Նիհարեցնող ըմպելիք
Ավելացնելով այս ըմպելիքը ձեր սննդակարգին, կարևոր է ուշադրություն դարձնել նրան, թե ինչ եք ուտում։ Անհրաժեշտ է կարգավորել սննդակարգը, ավելի շատ թարմ միրգ, բանջարեղեն, ամբողջական ցորեն օգտագործել և խուսափել շաքարավազից։ Շաքարավազից հրաժարվելը կնվազեցնի ախորժակը, ինսուլինի մակարդակը, և դուք քաշ կկորցնեք՝ առաց քաղց զգալու։
Հատկապես օգտակար է կաղամբը, լոլիկը, ծաղկակաղամբը, բրոկոլին, սպանախը, վարունգն ու հազարը
Ահա նիհարեցնող ըմպելիքը, որով ցանկալի է սկսել օրը, եթե նիհարելու ցանկություն ունեք․
1 վարունգ, 3 օղակ արքայախնձոր, 1 բաժակ մաղադանոսի տերևներ, մի կտոր նեխուր
Ինչպես պատրաստել․
Լավ լվանալ բոլոր բաղադրիչները։
Վարունգն ու մաղադանոսը կտրատել միջին չափի կտորների։
Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և խառնել՝ մինչ միասեռ զնագված կստացվի։
Խորհուրդ է տրվում խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին։ Ոչ մի դեպքում մի ավելացրեք շաքարավազ կամ որևէ արհեստական քաղցրացուցիչ։ Կարևոր է խմել թարմ պատրաստված ժամանակ, այլապես ըմպելիքը կկորցնի իր հատկությունները։
Խմեք սա 7 օր շարունակ․ երկարաժամկետ օգտագործում չի թույլատրվում։ Ուշադրություն դարձրեք ձեր մարմնի ռեկացիային, եթե կա տհաճ զգացում, դադարեցրեք ըմպելիքի օգտագործումը։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։