Գերհոգնածությունը կարող է դառնալ ստամոքսի խոցի և ասթմայի զարգացման պատճառ

STORIE DI VITA

Հուզական այրման համախտանիշը, որը հայտնի է նաև որպես գերհոգնածություն, կարող է հանգեցնել օրգանիզմի աշխատանքում լուրջ խանգարումների: Նման կարծիք է հայտնել բժիշկ-հոգեթերապևտ Ալեքսանդ Ֆյոդորովիչը vm.ru-ի հետ զրույցում: Այդ խանգարումների թվում մասնագետը նշել է այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսին են ստամոքսի խոցերն ու ասթման:

 

Բժշկի խոսքով՝ բազմամիլիոնանոց քաղաքների բնակիչների մեծ մասի մոտ հաճախ են ախտորոշվում սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ և ճնշման տատանումները նրանց համար բնական երևույթ են: Սակայն սա միակ խնդիրը չէ, որին բախվում են մարդիկ:

Ախտորոշման հաճախականությամբ զարկերակային գերճնշմանը հաջորդում են ստամոքսի խոցերն ու բրոնխիալ ասթման: Նշված ախտաբանություններով տառապողներին մասնագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին ուշադրություն դարձնել աշխատանքային գրաֆիկին, քանի որ մեծ է հավանականությունը, որ հիվանդությունը զարգացել է քրոնիկ գերհոգնածության ֆոնին:

Բժշկի խոսքով՝ մեծ մասամբ գործատուին չի հուզում իր աշխատակցի հանգիստն ու առողջական վիճակը, ուստի առողջությունը պահպանելու խնդիրը դրվում է հիվանդի ուսերին: Այնուամենայնիվ, այժմ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները լուրջ ուշադրություն են դարձնում հուզական այրման համախտանիշին և զարմանալի չէ, որ մասնագետը խորհուրդ է տալիս անուշադրության չմատնել գերհոգնածությունը, քանի որ սա իսկապես շատ լուրջ խնդիր է:

Rate article