Ամառային բանջարեղենային դիետա

STORIE DI VITA

Այս դիետան օրգանիզմը բնական ճանապարհով մաքրում է կուտակված վնասակար նյութերից, որոնք օրգանիզմում հայտնվում են սննդի, օդի, ըմպելիքի հետ: Այս արդյունավետ եւ արագ ազդող բանջարեղենային դիետայի տեւողությունը տասը օր է:

Երկուշաբթի. լոլիկով եւ սմբուկով լցոնված քաղցր պղպեղ, քերած ստեպղինով եւ խնձորով աղցան, մրգային կիսել, պահքի ապուր, բնական յոգուրտ:

Երեքշաբթի. բանջարեղենային ռագու, միջին չափի մեկ բանան, կարտոֆիլի խյուս (առանց կարագի), քաղցր պղպեղով, վարունգով եւ լոլիկով աղցան:

Չորեքշաբթի. անյուղ յոգուրտ, մրգային աղցան, ջեռոցում պատրաստված խնձոր, լոլիկով աղցան, կանաչ թեյ եւ վարունգով ու թարմ կանաչեղենով աղցան՝ մեկ գդալ կիտրոնի հյութով եւ ձիթապտղի ձեթով:

Հինգշաբթի. մածուն, դդմիկի խյուս, ցանկացած բանջարեղենով աղցան, կոմպոտ, բանջարեղենային ապուր եւ բանանով յոգուրտ:

Ուրբաթ. ցածր յուղայնությամբ մածուն, կանաչ խնձոր, խաշած հավի կրծքամիս, բանջարեղենային ռագու, անյուղ յոգուրտ, մրգային աղցան:

Շաբաթ. մածուն, բանջարեղենային ռագու, հատապտղային կոմպոտ, բանջարեղենային արգանակ, քերած խնձորով, ստեպղինով եւ բազուկով աղցան:

Կիրակի. կանաչեղենով եւ վարունգով աղցան, ընկույզ, կոմպոտ, պինդ խաշած ձու, կարտոֆիլի խյուս, կանաչ թեյ եւ թարմ մրգերով վարսակի շիլա:
Աղբյուրը՝ jazdorova.ru

Rate article