Ինչո՞ւ են տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմում, իսկ կանանցը՝ ձախ. Գաղտնիք, որի մասին շատ քիչ մարդ գիտի

Նորաձևությունը փոփոխական է:

Այն յուրաքանչյուր պահի կարող է լրիվ հակառակ կողմը շրջվել:

Բայց, անյուամենայնիվ, հագուստն ունի մի քանի ավանդական առանձնահատկություններ, որոնք չեն ենթարկվում ո՛չ ժամանակի, ո՛չ ներաձևության փոփոխություններին:

Նման առանձնահատկություններից մեկի մասին էլ այսօր կխոսենք:

Բոլորը գիտեն, որ տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմից են, իսկ կանացի հագուստինը՝ ձախից:

Բայց, թե ինչու է դա այդպես, ոչ բոլորը գիտեն:

EnterTrain-ը որոշել է հետաքրքրվել այս հարցով և ձեզ հետ կիսվել իր եզրակացություններով:

1-15

Առավել հայտնի և ճշգրիտ տարբերակը հետևյալն է. Բանը նրանում է, որ հին ժամանակներում հարուստ կանայք հագնվում էին իրենց ծառաների օգնությամբ: Այդ աղջիկներին, որոնց մեծ մասը աջլիկ էին, ավելի հարմար էր կոճկեր իրենց տիրուհու հագուստի կոճակները, որոնք կարված էին ձախ կողմից: Իսկ տղամարդիկ, նույնիսկ շատ հարուստները, հիմնականում ինքնուրույն էին հագնվում, այդ պատճառով էլ նրանց հագուստի կոճակները աջ կողմից էին:

Բացի այդ, գոյություն ունի նաև մեկ տարբերակ՝ կապված երեխաներին կրծքով կերակրելու հետ: Պարզվում է, կրծքով կերակրելու ժամանակ կանայք հաճախ երեխային պահում են ձախ կրծքին մոտ: Եվ եթե կոճակները գտվում են ձախ կողմում, ապա նման կերպ, հագուստի աջ մասով կարելի է ծածկել երեխային և պաշտպանել ցրտից:

3-12

Կա նաև տարպերակ այն մասին, որ կոճակները հայտնվել են Նապոլեոնի շնորհիվ: Իբր, ինչ-որ պատճառով, կանայք սկսել են կրկնօրինակել նրա կանգնելու հայտնի դիրքը, որի ժամանակ նա թաքցնում է ձեռքը սերթուկի տակ, դրանից հետո նա հրամայել է կանացի հագուստի կոճակները կարել հակառակ կողմից:

4-8

Մի խոսքով, ահա այսպիսի տարբերակներ են պտտվում համացանցում: Իսկ միգուցե ամեն ինչ շատ ավելի պարզ է. Կոճակների նման դասավորվածության դեպքում, տղամարդկանց և կանանց ավելի հեշտ է հանել հագուստը միմյանց վրայից:

100000000093

Понравилась статья? Поделиться с друзьями: