7 նոր հնարքներ միկրոալիքային վառարանով, որոնց մասին հավանաբար դեռ չգիտեք


Ես չէի պատկերացնում, որ միկրոալիքային վառարանը կարող է նման հրաշքներ գործել:

Միկրոալիքային վառարանի հնարավորությունները․

Փարթամ կրեմ սուրճի համար․

Կցանկանայի՞ք համեղ սուրճ: Ձեզ անհրաժեշտ չէ սուրճի մեքենա, եթե ունեք միկրոալիքային վառարան: Ապակյա բանկայի մեջ լցրեք կաթ, փակեք կափարիչով և լավ թափահարեք: Այնուհետև բանկան դրեք միկրոալիքային վառարանում 30 վայրկյանով: Բարձրացված փրփուրը պարզապես լցրեք սուրճի վրա գդալով:

Սխտորի կլպման համար․

Տեղադրեք սխտորը միկրոալիքային վառարանում և միացրեք այն 15 վայրկյանով: Կեղևը կկլպվի սխտորի ատամներից, պարզապես անհրաժեշտ է մեկ շարժումով հեռացնել այն:

Կարտոֆիլի չիպսեր պատրաստելու համար․

Կարտոֆիլը կտրեք բարակ կտորներով, դրեք փայլաթիթեղով ծածկված ափսեի վրա, շաղ տվեք աղ և ձեթ, ավելացրեք համեմունքներ: Տեղադրեք ափսեն 3 րոպեով միկրոալիքային վառարանում: Դրանից հետո չիպերը պետք է շրջոք, որից հետո տեղափոխեք ջեռոց ևս 3 րոպեով:

Բանջարեղենների և մրգերի կլպման համար․

Որպեսզի լոլիկի մաշկը չմաքրեք օրինակ, եռացող ջրի միջոցով, յուրաքանչյուր բանջարեղենի վրա դանակով խաչաձև կտրվածքներ արեք, ապա դրեք միկրոալիքային վառարանում 2 րոպեով:

Բանկաների ստերիլացման համար․

Այս հնարքը կհետաքրքրի տնական պատրաստուկների բոլոր սիրահարներին: Լվացեք բանկաները առանց սրբելու դրանք դրեք միկրոալիքային վառարանում և միացրեք այն ամբողջ հզորությամբ: 1,5–2 րոպեները բավարար կլինեն, որպեսզի ջուրը գոլորշիանա և բանկաները լավ տաքանան: Անջատեք վառարանը, հենց որ բանկաները լիովին չորանան:

Լավաշից նավակներ պատրաստելու համար․

Տոնական սեղանի նախուտեստներն ավելի ախորժելի տեսք կունենան, եթե մատուցվեն այդպիսի նավակներով: Նախապես պատրաստեք դրանք՝ լավաշից կտրելով օղակները և պարզ եղանակով չորացնելով դրանք միկրոալիքային վառարանում: Շրջանակները կոր դարձնելու համար օգտագործեք բաժակ: Կամ էլ ավելի պարզ ՝ լավաշի փոխարեն օգտագործեք պատրաստի պիտա հաց:

Շոգեխաշած բանջարեղեն պատրաստելու համար․

Պատրաստի (լվացված և կտրտված) բանջարեղենը տեղադրեք համապատասխան տարայի մեջ, լցրեք աղ, պղպեղ և ծածկեք սննդի փաթեթավորման տոպրակով։ Այն դրեք միկրոալիքային վառարանում 15-20 րոպեով:

Եվ, վերջում, ևս մեկ հուշում. Եթե ցանկանում եք, որ սենյակը արագ լցվի հաճելի բույրով (վանիլ, դարչին կամ այլ սիրված համեմունքներ), Ձեր սիրելի անուշահոտ համեմունքից մեկ պտղունց լցրեք ափսեի վրա և միացնել միկրոալիքային վառարանը 15 վայրկյանով: Փորձեք և կզարմանաք: Եվ մի մոռացեք կիսվել տպավորություններով Ձեր ընկերների հետ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: