Ֆրանսիական պիրոգ խնձորով և տանձով․ այն այնքան նուրբ է, որ շերտերը կրեմ են հիշեցնում

Այս դասական պիրոգը պատկանում է ֆրանսիական խոհանոցին և կոչվում է «Անտեսանելի»։ Այդ անվանումը ստացվել է նրա շնորհիվ, որ պատրաստման ընթացքում նրա շերտերը չեն տարբերվում կրեմից։ Սա ուղղակի նրբության արտացոլում է։

Ահա թե ինչ ձեզ անհրաժեշտ կլինի․

․ խնձոր և տանձ -800գր

․կաթ- 100գր

․ հալացրած կարագ- 30գր

․ ալյուր-70գր

․ փխրեցուցիչ-1թ․գդ

․ ձու-2հատ

․ վանելին-10գր

․աղ- մեկ պտղունց

շտրեիզելի համար անհրաժեշտ է․

․ ալյուր-80գր

․շաքարավազ-30գր

․վանելին-10գր

․ կարագ-40 գր

․աղ- մեկ պտղունց

1․ Հարել ձուն, վանելինը, աղը, ավելացնել կաթը, կարագը, ալյուրը և փխրեցուցիչը։

2․ Տանձը և խնձորը մաքրել կլեպից և կորիզներից և շատ բարակ շերտերով կտրտել։

3․Թավայի մեջ կարագ քսել։

4․Մրգերը հատ հատ թաթախել խմորի մեջ և շարել թավայի մեջ և վրան ավելացնել մնացած խմորը։ Թխել 30 րոպե, 180-190 աստիճան ջեռոցում։

5․Շտրեիզելի համար խառնել ալյուրը, շաքարավազը, վանելինը, և աղը, տրորել ը լցնել պիրոգի վրա։ Այնուհետև թխել ևս 20 րոպե։

Հետաքրքիր թարմ աղցանների տարբերակներ

Понравилась статья? Поделиться с друзьями: