Փափուկ ու նուրբ կաթնային թխվածքաբլիթ․․․ սիրում են և մեծերը, և երեխաները

Թխվածքաբլիթի բաղադրատոմսը շատ պարզ է։ ԹԽվածքը ստացվում է նուրբ, փափուկ ու շատ համեղ։

Молочное печенье. Мягкое, нежное и очень вкусное! - YouTube

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 350գ
  • կաթ՝ 120գ
  • կարագ՝ 100գ
  • շաքարի փոշի՝ 230գ
  • եգիպտացորենի կրախմալ՝ 100գ, կարող եք օգտագործել կարտոֆիլի կրախմալ
  • վանիլին
  • ձու՝ 1 հատ
  • սոդա՝ 1թ․գ․

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ լցնել մաղած ալյուրը։ Ավելացնել նաև շաքարի փոշին և եգիպատցորրենի կրախմալը։ Այնուհետև ավելացնել վանիլինն ու սոդան։ Լավ խառնել։

Խառնուրդի մեջ լցնել ձուն և կաթը։ Թեթևակի խառնելուց հետո ավելացնել հալացրած կարագը։ Խմոր հունցել։ Սկզբում տարայի մեջ, հետո ալյուրոտ սեղանին։

Խմորին գնդիկի ձև տալ, դնել տոպրակի մեջ և ուղարկել սառնարանը 30 րոպեով։

Գրտնակել խմորը 7-8մմ հաստությամբ։ Կլոր ֆորմայով կամ բաժակով կտրել խմորը, մեջտեղում էլ փոքր անցք անել։ Ավելացած խմորը հավաքել և նույն ձև կտրատել։

Դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ և թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 12-15 րոպե։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: