Տնական տորթ, ամենաարագն ու համեղը… նույնիսկ կորժերը թրջելու կարիք չկա

Այս տորթը կարող են թխել բոլորը, այնքան պարզ ու հասանելի եղանակով է պատրաստվում: Ինքներդ որոշեք կրեմի տեսակը, մենք առաջարկում ենք զեֆիրով հետաքրքիր կրեմի տարբերակ:

Վստահեցնում ենք, որ տորթը կհավանեն բոլոր նրանք, ովքեր մեկ անգամ փորձեն այն: Խոնավ կորժերը հալվում են բերանում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1 բաժակ շաքարավազ
  • 2 ձու
  • 1 բաժակ մածուն
  • 3ճ.գ. կարագ
  • վանիլին
  • 1 բաժակ ալյուր
  • 1թ.գ. փխրեցուցիչ
  • 1 բաժակ թթվասեր
  • 4 հատ զեֆիր

Պատրաստման եղանակ.

Վերցնել խորը տարա և մեջը կոտրել հավկիթները: Ավելացնել շաքարավազը:

Հալացնել կարագը և լցնել ձվային զանգվածի մեջ:

Հարիչով հարել 2-3 րոպե:

Ավելացնել 1 բաժակ մածունը:

 

Լցնել նաև վանիլինը:

Կես բաժակ ալյուրը միացնել փխրեցուցիչի հետ:

Մաղելով լցնել ստացված խառնուրդը ձվային զանգվածի մեջ:

Նորից հարել հարիչով՝ մինչ համասեռ զանգված կստացվի:

Մաղելով լցնել մնացած ալյուրը և նորից հարել:

Խմորը լցնել սիլիկոնե տապակի մեջ՝ 25-30սմ չափի, և 10-15մմ-ից ոչ պակաս կողքերի բարձրությամբ:

Նախապես տաքացնել ջեռոցը: Թխել կորժը 25 րոպե՝ 200 ջերմաստիճանի ներքո:

Հանել կորժը և թողնել, որ սառի: Կտրել անհավասար եզրերը:

Կորժը բաժանել 4 մասի:

Զեֆիրը մանր կտորների բաժանել:

Խառնել թթվասերի հետ:

Հարել զանգվածը: Սակայն ցանկալի է մինչ այդ տրորել զեֆիրը, և միայն հետո միացնել հարիչը:

Այժմ հավաքել տորթը՝ յուրաքանչյուր շերտին կրեմ քսելով և միմյանց վրա դնելով:

Կողքերին նույնպես կրեմ քսել:

Զարդարել ըստ ցանկության:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: