Մի տարեց ֆրանսիացի կին ինձ սովորեցրեց, թե ինչպես կարելի է պատրաստել իսկական ժուլիեն: Բաղադրատոմսով կկիսվեմ նաև Ձեզ հետ


Անհրաժեշտ է․

500 գ սունկ շամպինիոնին,
50 գ պանիր,
50 գ սոխ,
500 գ հավի կրծքամիս,
50 գ կարագ,
50 գ ալյուր,
200 գ կաթ,
Ձեթ, աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

Հավի կրծքամիսը տապակեք մինչև դարչնագույն դառնալը, այնուհետև պատրաստել սոխառածը։ Դրա վրա ավելացրեք մանր կտրտած սունկ և կտրտած կիսաեփ հավի կրծքամիսը:

Ալյուրը լցրեք տապակի մեջ, 1 — 2 րոպե հետո ավելացրեք կարագը և կաթը, եփել 5 րոպե:

Ստացված զանգվածը լցրեք հավի կրծքամսի և սունկի վրա, և շաղ տվեք քերել պանիրը:

Դրեք նախապես տաքացված ջեռոցում 180՞ տակ և թողեք 15 րոպե: Պատրաստի ժուլիենը մատուցել տաք վիճակում:

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: