Խմորիչով այս խմորից կարող եք թխել զանազան բուլկիներ ու պիրոգներ՝ միջուկով և առանց․․․ համեղ ու շատ ախորժելի

Կարծում ենք, փափուկ ու անուշաբույր բուլկիներ բոլորն են սիրում։ Համեղ ու ախորժելի թխվածքը սուրճի կամ թեյի հետ լավագույն հյուրասիրությունն է։ Սակայն շատերին է հայտնի, որ խմորիչով խմորը բավականին կամակոր է, և պետք է պատրաստել միայն փորձված բաղադրատոմսով։

Сладкие булочки из дрожжевого теста пошаговый рецепт быстро и просто от Ирины Наумовой

Անհրաժեշտ է․

  • 600գ ալյուր
  • 20գ խմորիչ
  • 300գ գոլ կաթ
  • 4ճ․գ․ շաքարավազ
  • 1ճ․գ․ ձեթ
  • 2 ձու
  • 50գ կարագ
  • վանիլին
  • աղ

Булочки с корицей из дрожжевого теста пошаговый рецепт быстро и просто от Ирины Наумовой

Պատրաստման եղանակ․

Պատրաստենք խմորիչային զանգվածը։ Գոլ կաթին ավելացնել խմորիչը և 200գ ալյուր։ Զգուշորեն խառնել և թողնել տաք տեղում։ Մոտ 15 րոպե անց ավելացնել 1 ձու և 1 ձվի սպիտակուց։ Խառնել։

Այժմ լցնել վանիլինը, աղն ու ձեթը։ Սկսել հունցել՝ քիչ-քիչ ավելացնելով մնացած ալյուրը։ Մի քանի րոպե անց ավելացնել հալացրած կարագը և շարունակել հունցել՝ մինչ խմորը կներծծի ամբողջ կարագը։

Рецепт булочек сладких из дрожжевого теста

Ձեռքերին ձեթ քսել և խմորից մեծ գնդիկ ձևավորել։ Ծածկել տոպրակով և թողնել տաք տեղում՝ 1 ժամ։

Այժմ կարող եք բուլկիներ ձևավորել և թխել։ Չմոռանաք ջեռոցն ուղարկելուց առաջ դեղնուց քսել բուլկիներին, իսկ տապակն էլ ծածկել յուղաթղթով։

Ватрушки - StarFood

ԹԽել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 30 րոպե։

Բարի ախորժակ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: