Ինչպես ճիշտ նախապատրաստել կանաչին, որ այն թարմ մնա ողջ ձմեռվա ընթացքում

Այսօր կիսվում ենք երկու հրաշալի եղանակներով, որոնք թույլ կտան պահպանել կանաչին ողջ ձմեռվա ընթացքում։

Առաջին տարբերակ

կանաչ սոխ՝ 45գ
թարմ սամիթ՝ 45գ
կարագ՝ 45գ
աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Ինչ անել․

Կտրատել կանաչին։ Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ ու ավելացնել համեմունքները։

Մանրացնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Պատրաստի խառնուրդը փոքր չափաբաժիններով լցնել տոպրակների մեջ և ուղարկել սառցարանը։

Օգտագործել սառեցված կանաչին տարբեր ուտեստներ պատրաստելիս։

Տարբերակ 2

կանաչ սոխ՝ 85գ
թարմ սամիթ՝ 20գ
թարմ մաղադանոս՝ 20գ
սխոտր՝ 2 պճեղ
կիտրոնի հյութ՝ 1ճ․գ․
բնական մեղր՝ 1թ․գ․
ձեթ՝ 6 ճ․գ․
աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Ինչ անել․

Կտրատել կանաչին։ Նշված բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ, ավելացնել նաև համեմունքները։ Մանրացնել։Պատրաստի կանաչեղենային խառնուրդը լցնել փոքր տոպրակների մեջ՝ ինչպես և առաջին տարբերակի դեպքում էր, պահել սառցարանում։Օգտագործել ապուրներ պատրաստելու համար։ Թարմ խառնուրդը կարող եք պահել մինչև 10 օր։

Понравилась статья? Поделиться с друзьями: