Երեխաներս չամիչ չեն սիրում, հիմա գտել եմ այն օգտագործելու հիանալի եղանակ․ այս ռուլետի բաղադրատոմսը պիտի իմանա յուրաքանչյուր կին

Այս բաղադրատոմսով բազմիցս եմ պատրաստել ռուլետ, և ամեն անգամ ընտանիքիս անդամներն ինձ շնորհակալություն են հայտնել։ Ինձ հատկապես դուր է գալիս այն, որ միջուկը թխվում է խմորի հետ մասին։ Կարող եք փոփոխություններ անել՝ ավելացնելով ցանկացած մրգեր և/կամ չրեր։

Картинки по запросу САМЫЙ БЫСТРЫЙ РУЛЕТ. РЕЦЕПТ, КОТОРЫЙ ДОЛЖЕН БЫТЬ У КАЖДОЙ ХОЗЯЙКИ

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 4ճ․գ․
  • ձու՝ 4 հատ
  • շաքարավազ՝ 3ճ․գ․
  • վանիլին
  • փխրեցուցիչ՝ 0,5թ․գ․
  • ձեթ առանց հոտի՝ 4ճ․գ․
  • չամիչ՝ 1 բուռ
  • խնձոր՝ 1 հատ
  • կիտրոնի հյութ՝ 1ճ․գ․
  • աղ՝ 1 պտղունձ
  • դարչին՝ 2 պտղունձ

Պատրաստման եղանակ․

Խնձորն ու չամիչը լվանալ և չորացնել։

Խմորի համար․ բաժանել ձուն սպիտակուցների և դեղնուցների։ Դեղնուցները հարել շաքարավազի և աղի հետ միասին՝ մինչ սպիտակ զանգված կստացվի։ Ավելացնել ձեթը, փխրեցուցիչն ու ալյուրը։ Հարել։

Հարել սպիտակուցը՝ մինչ փքուն սպիտակ փրփուր կստացվի, այնուհետև գդալով լցնել խմորի մեջ։

Տապակը ծածկել յուղաթղթով։ Խնձորը մանր կտրատել և կիտրոնի հյութ ցանել։ Խնձորի կտորները և չամիչը դնել յուղաթղթի վրա, աղացած դարչին լցնել։ Հավասար շերտով լցնել խմորը։

Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 10 րոպե, մինչ կարմրելը։ Զգույշ եղեք, որ չչորանա։ Պատրաստի բիսկվիթը դնել սրբիչի վրա և հանել թուղթը։

Փաթաթել՝ միջուկը թողնելով ներսի կողմը։ Ֆիքսել սրբիչով՝ մինչ սառելը։ Սառած բիսկվիթի վրա շաքարի փոշի ցանել և կտրատել։

Картинки по запросу САМЫЙ БЫСТРЫЙ РУЛЕТ. РЕЦЕПТ, КОТОРЫЙ ДОЛЖЕН БЫТЬ У КАЖДОЙ ХОЗЯЙКИ

Բարի ախորժակ։

Նյութը  հրապարակման պատրաստեց havesovinfon

Понравилась статья? Поделиться с друзьями: