Երբ սառնարանում մնում է 1 բաժակ մածուն, պատրաստում եմ այս թխվածքը․․․ հաշված րոպեների ընթացքում մեր սեղանին է հայտնվում անուշաբույր պիրոգ

Թխվածքը պատրաստվում է արագ, առանց ավելորդ ջանքերի ու շատ ժամանակ ծախսելու։ Ամեն ինչ խառնում ենք և ուղարկում ջեռոցը։ 

Փափուկ, համեղ, թեթև՝ անթերի է ընտանիքի հետ վայելելու համար։

Картинки по запросу "Самый простой и вкусный пирог на кефире"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 200գ
  • ձեթ՝ 200մլ, առանց հոտի
  • շաքարավազ՝ 150գ
  • ձու՝ 2 հատ
  • մածուն՝ 1 բաժակ
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • վանիլին

Картинки по запросу "пирог на кефире"

Պատրաստման եղանակ․

Մեծ խորը տարայի մեջ հարել ձուն։ Ավելացնել շաքարավազը և հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Լցնել ձեթը, այնուհետև մածունը։ Խառնել և ավելացնել վանիլինը։

Փխրեցուցիչը միացնել ալյուրի հետ։ Մաղելով լցնել հիմնական զանգվածի մեջ։ Լավ խառնել։ Ստացվում է թթվասերի խտության խմոր։

Վերցնել մոտ 22սմ տրամաչափի տապակ, ձեթ քսել։ Լցնել խմորը և հարթեցնել։ Թեթևակի թափահարել տապակը, որ պղպղջակներ չմնան։

Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի, թխել պիրոգը 30-35 րոպե։

Պատրաստ լինել ստուգել չոփիկով։

Պիրոգին շաքարի փոշի ցանել և մատուցել։

Картинки по запросу "Самый простой и вкусный пирог на кефире"

Բարի ախորժակ։

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: