Մինչ աղացած մսի սառեցման այս եղանակի մասին իմանալը, ես էլ շատերի պես տոպրակի մեջ էի լցնում ամբողջ միսը և արդյունքում ստանում մի մեծ սառցե գնդիկ։
Սովորաբար, ես շատ միս եմ աղում և հետո 10-15 օր օգտագործում, դրա համար էլ սառցարանում գրեթե տեղ չէր մնում։
Հիմա արդեն գիտեմ մի հնարքի մասին, որը թույլ է տալիս շատ տեղ ու ժամանակ խնայել։
Այպիսով, պրակտիկ և հարմար միջոց
Աղացած միսը պետք է լցնել սովորական տոպրակի մեջ։ Եթե ունեք սառեցման համար նախատեսված հատուկ տոպրակներ, օգտագործեք դրանք։
Դրանից հետո պետք է ձեռքերով սեղմել տոպրակը։
Այժմ գրտնակեք աղացած մսով տոպրակը՝ 3մմ հաստությամբ ուղղանկյուն ստանալով։
Վերցրեք որևէ փայտիկ և բաժանեք միսը 3 մասի, ինչպես որ պատկերված է նկարում։
Նորից բաժանել միսը 3 մասի՝ սակայն հակառակ ուղղությամբ գծեր անելով։ Ստացվում են այսպիսի քառակուսիներ։
Այսպիսով մի քանի տոպրակ նախապատրաստել և ուղարկել սառցարանը։
Այժմ կարող եք սառցարանից բաժիններով հանել միսը, իսկ անհրաժեշտության դեպքում միայն մի կտոր վերցնել։ Արված կտրվածքների շնորհիվ այն հեշտ է կտոր-կտոր լինում։