Անչափ նուրբ կաթնաշոռային բլիթներ

Կաթնաշոռային բլիթներ. Անչափ նուրբ են, եթերային, բերանում հալչող: Կարող եք ուտել հենց այնպես, կամ բացարձակապես ցանկացած լցոնի, քսուքի հետ:

Կաթնաշոռային բլիթներ

Վստահեցնում ենք, որ դուք պարզապես կհիանաք համից: Բլիթները դրսից փխրուն կեղևով են, իսկ ներսից` քնքուշ ու փափուկ: Ավելի լավ բաղադրատոմս չեք գտնի:

Կաթնաշոռային բլիթներ

Կաթնաշոռային բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
Կաթնաշոռ 250 գ
Ալյուր 200 գ
Ձու 1 հատ
Շաքար 3 ճաշի գդալ
Բուսական յուղ 1 ճաշի գդալ
Աղ 1 պտղունց
Շաքարի փոշի
Ջեմ ՝ ըստ ցանկության
Թթվասեր 1 ճաշի գդալ
Վանիլային շաքար 1 թեյի գդալ
Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
Կաթնաշոռային բլիթներ

Կաթնաշոռային բլիթներ

Կաթնաշոռային բլիթներ. Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարը, վանիլինը խառնել, ավելացնել աղ և լցնել բուսական յուղը: Հետո ավելացնել թթվասերը և ամեն ինչ մանրակրկիտ խառնելով հարել:
Կաթնաշոռը լցնել ամանի մեջ և խառնիչով հարել մինչև ջրիկանա: Խառնել ալյուրը և փխրեցուցիչը և լցնել ամանի մեջ: Մանրակրկիտ խառնել ամեն ինչ:
Լցնել մնացած ալյուրը և հունցել հարթ, միատարր խմոր: Խմորը բաժանել 12 հավասար մասերի: Մասերի յուրաքանչյուր կտորից գնդիկ կազմել:

Կաթնաշոռային բլիթներ
Վերցնել մի փոքր բաժակ կամ խմորեղենի հարմարանք, և յուրաքանչյուր գնդիկի մեջտեղում փոսիկ անել:
Այժմ ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և տեղափոխեք բլիթի խմորները դրա վրա, թեթևակի կաթ քսել բլիթների վրա:
Ջեռոցը տաքացրեք 180 աստիճանով, տապակը դրեք ջեռոցը և 25 րոպե թողեք, որ լավ թխվի:
Կաթնաշոռային բլիթներ

Եթե ցանկանում եք, կարող եք զարդարել շաքարի փոշիով, ցանկության դեպքում ավելացնել նաև ցանկացած միջուկ:

Կաթնաշոռային բլիթները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: