Այս թխվածքը հնարողը, միանշանակ, հանճարեղ է. պարզ, էժան ու շատ համեղ

Այս թխվածքը բավականին հաճախ եմ պատրաստում: Այն ինձ գերել է իր նրբությամբ և վառ արտահայտված կաթնային համով: Պատրաստման եղանակը շատ պարզ է, նույնիսկ հարիչ միացնելու կարիք չկա: Իսկ բաղադրիչներն ամենահասարակն ու հասանելին են: 

Թխվածքը տարբերվում է մյուսներից իր անսովոր նուրբ խմորով: Թխվածքն ուտելը միայն հաճույք է պատճառում:

Հավատացնում ենք, որ այն իսկապես առանձնահատուկ է:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 130-150գ շաքարավազ
  • 4 ձու
  • 150գ ալյուր
  • 450-500մլ կաթ
  • կես կիտրոն

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ հարել ձուն, ավելացնել շաքարավազը և լավ խառնել:

Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել ձվա-շաքարավազային խառնուրդին:

Ավելացնել կես կիտրոնի քերած կեղևն ու հյութը:

Այնուհետև ավելացնել կաթը և լավ խառնել: Արդյունքում ստացվում է թույլ խմոր, ինչպես նրբաբլիթի համար:

Տապակին մի կտոր կարագ քսել, մեջը լցնել խմորը:

Ջեռոցը տաքացնել մինչ 170 ջերմաստիճանի: Թխել 60 րոպե:

Թխելու ընթացքում թխվածքը կբարձրանա, սակայն երբ սառի, կիջնի:

Պատրաստի թխվածքը թողնել որ ջեռոցի մեջ սառի՝ կիսաբաց անելով ջեռոցի դռնակը:

Թխվածքի պատրաստման հարցում ամենաբարդը թխվածքի սառելուն սպասելն է:

Թխվածքը հանել տապակից, ցանել շաքարի փոշին և մատուցել:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: