Ամեն ինչ խառնում ենք 2 րոպեում և ուղարկում ջեռոցը․․․ ամենահամեղ և նուրբ թխվածքը՝ կես ժամում պատրաստվող

Ձմռանը բոլորս էլ ավելի հաճախ ենք թեյ խմում, քանի որ օրգանիզմն անդադար ջերմություն է պահանջում։ Սակայն թեյի հետ որևէ քաղցր մի բան ուտելու ցանկություն է լինում։ Առաջարկում ենք պատրաստել խնձորով թխվածքաբլիթ՝ ուրախության կախարդական համով։ ԹԽվածքը շատ համեղ ու նուրբ է ստացվում, իսկ դրա բույրը խոհանոց կկանչի ընտանիքի բոլոր անդամներին։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 70գ կարագ
  • 50գ շաքարավազ
  • 1 ձու
  • 1 պտղունձ աղ
  • 1թ․գ․ փխրեցուցիչ
  • 200գ ալյուր
  • 2-3 խնձոր

Պատրաստման եղանակ․

Բլենդերի ամանի մեջ լցնել ձուն, շաքարավազը, հարել՝ մինչ խառնուրդը կվերածվի փքուն փրփուրի։

Սովորական շաքարավազի փոխարեն կարող եք շագանակագույնը վերցնել, այն թխվածքաբլիթին կարամելի համ կհաղորդի։

Կարագը հալացնել և լցնել ձվային փրփուրի մեջ։

Խառնել։

Խորը տարայի մեջ ալյուր լցնել, փխրեցուցիչ և ավելացնել մի քիչ աղ։ Ավելացնել հեղուկ զանգվածը։

Խմոր հունցել․ այն պիտի ստացվի ոչ շատ թույլ, ոչ պինդ, սակայն պահի ձևը։

Խնձորը մաքրել, կտրել երկու մասի, հանել կորիզները։ Դրանից հետո մրգերը մանր կտրատել։

Խնձորն ուղարկել խմորի մեջ և խառնել։

Տապակը ծածկել յուղաթղթով, ճաշի գդալով խմոր լցնել։

Նախապես միացնել ջեռոցը, տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի։ Թխել թխվածքաբլիթները մոտ 25 րոպե՝ մինչ գեղեցիկ կարմրելը։

Բարի ախորժակ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: