Աղցան «Խոզանակ»՝ լավագույն աղցանը ավելորդ կիլոգրամների դեմ և աղիների մաքրման համար

Այսպիսի աղցանը հիանալի միջոց է ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար։ Այն օգտակար կլինի ոչ միայն նրանց համար, ովքեր դիետա են պահում, այլև կօգնի մաքրել օրգանիզմը։

Աղցանը պատրաստվում է միայն օրգանիզմը շլակներից և տոքսիններից մաքրող բաղադրիչներից։ Եվ դրանք են բանջարեղենի տեսակները, որոնք պետք չէ եփել։ Այլապես մաքրող արդյունք չեք ստանա։

Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 10 րոպե։ Այն ոչ միայն օգտակար է, այլև շատ համեղ և սննդարար։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 140գ խնձոր, ընտրեք քիչ թթու տեսակը
  • 150գ կաղամբ
  • 75գ գազար
  • 130գ բազուկ
  • 1ճ․գ․ կիտրոնի հյութ
  • 1ճ․գ․ ձիթայուղ

Ինչպես պատրաստել․

Գազարն անցկացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով։

Կաղամբը բարակ-բարակ կտրատել։

Բազուկը գազարի պես անցկացնել քերիչով կամ կտրատել։

Խնձորը ձողիկների կտրատել։

Բոլոր բաղադրիչները միացնել, համեմել ձիթայուղով և կիտրոնի հյութով։ Խառնել։ Աղ ավելացնել պետք չէ։

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: