Օնիկ Գասպարյանը՝ գեներալ-լեյտենանտ, Արթուր Վանեցյանն ու Վալերիյ Օսիպյանը՝ գեներալ-մայոր. վարչապետի որոշումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում է կայացրել:

«ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել.

— ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,

— ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

— ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,

— ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

— ՀՀ ոստկանության պետ Վալերի Օսպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

— Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

— ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

— Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո», — ասված է Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառման մեջ:

https://armtimes.com/

(Visited 5 times, 5 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: