Քայլում եմ այգով ու հասնում հենց այն նստարանին, որին 2-ով էինք միշտ նստում… Մի պահ ոտքերս թուլանում են․․․փողոցը մարդաշատ, հանդիպում են բազմաթիվ դեմքեր՝ խոսում են, ծիծաղում…


Քայլում եմ այգով ու հասնում հենց այն նստարանին, որին 2-ով էինք միշտ նստում… Մի պահ ոտքերս թուլանում են․․․փողոցը մարդաշատ, հանդիպում են բազմաթիվ դեմքեր՝ խոսում են, ծիծաղում…

Աննա Մկրտչյանն իր էջում գրել է. Դուրս եմ գալիս փողոց․․․ փողոցը մարդաշատ, հանդիպում են բազմաթիվ դեմքեր՝ խոսում են, ծիծաղում։ Քայլերս ինձ դժ վարությամբ տանում են հասցնում քաղաքի կենտրոնում գտնվող այն այգին, որտեղ շատ անգամ միասին էինք գնում։ Անցնում եմ հարազատ այգու մուտքի մոտով։ Մի քանի քայլ դրած հետ քայլեր եմ անում, ներս եմ մտնում․․․ Քայլում եմ այգով մեկ և

հասնում հենց այն նստարանին, որին 2-ով էինք միշտ նստում։ Նստարանը դատարկ է, մի պահ ոտքերս թուլանում են․․․ շուտ եմ հասել, մի քիչ կսպասեմ՝ կգաս․․․ կսպասեմ՝ կգաս, սակայն․․․ Սակայն դու երբեք չես ուշանում, հակառակի պես կես ժամ շուտ այստեղ պետք է լինեիր։ Մի քանի անգամ պտտվում եմ այգում, քեզ չգտնելով ամեն

անգամ հասնում նստարանին, կրկին այն դատարկ է, որ դու պիտի լինես՝ չկաս։ Մի քանի րոպե հետո՝ կրկին դու չկաս․․․ փնտրում եմ․․․ Քեզ փնտրում եմ արդեն այգուց դուրս։ Քայլում եմ, հասնելով 1-ին հանդիպած խանութ, մուտքի մոտ կրկին մի պահ կանգ առնում։ Մարդկանց բազմությունը ներս է մտնում, նրանց մեջ քեզ եմ փնտրում։ Փոքր խանութում ինձ հարազատ քո հայացքն եմ փնտրում։

Սովորությանդ համաձայն մտել ես իմ սիրելի շոկոլադի և քո սիրելի երեխայական ժպիտի հետևից, ինչպես ամեն մեր հանդիպմանը։ Մի քանի րոպե անցած մարդիկ կամաց-կամաց դուրս են գալիս, դու չկաս, քեզ չեմ գտնում խանութից դուրս եկող մարդկանց մեջ։ Սպասում եմ, դու չկաս․․․ Ներս եմ մտնում և անմիջապես գնում իմ սիրելի շոկոլադի հետևից։ Դրամարկղում վճարելուց հետո դուրս

գալիս, պատկերացնում՝ շոկոլադը վերցնում եմ քո ձեռքից, ուրախանում նույն երեխայական ժպիտով այնպես, ոնց քո ձեռքից վերցնելուց, սակայն․․․ դու չկաս․․․ Այժմ ո՞ւր՝ չգիտեմ, ու չիմանալով էլ քայլերս հասցնում են սրճարան, այն սրճարան, ուր միասին էինք սիրում գնալ։ Նայում եմ ներս, բոլոր սեղանները զբաղված են, փնտրում եմ այն 1-ին, որն ազատ է՝ մեր համար, չկա․․․ սպասում եմ քեզ, չկաս,

սպասում եմ քեզ, չկաս․․․ Գրպանիցս հանում եմ հեռախոսս, անմիջապես տեսնելով քեզ մի պահ ժպտում եմ։ Իրականում նույն ժպիտի հետևում թաքուն հիշում, որ մի քանի ժամ տևած քայլերիցս և ոչ մեկի մեջ քեզ չգտա․․․ կրկին նայում եմ նկարիդ, հետո բացում մյուս նկարները և թերթում, ուզում եմ զանգել քեզ․․․ ինչի՞ ես ուշանում՝ հարցնեմ, չէ՞ որ դու երբեք չես ուշանում․․․ քեզ փնտրում եմ, ասա, ու՞ր մնացիր․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: