Փաշինյանը՝ կոմունալ վճարների մասին. օրավարձով աշխատողների վճարների մասին Ինչ որոշում է կայացվել

«Կա կոնտեքստ, որ եկեք՝ կոմունալ վճարները հետաձգենք։ Հարց՝ պետական աշխատողների կոմունալներն ինչո՞ւ պետք է հետաձգվեն, նրանք աշխատավարձ են ստանում, կամ ապահովված խավինն ինչո՞ւ պիտի հետաձգվի։

Պետք է թիրախավորված լինի։ Նույնիսկ սոցիալապես անապահով այն խավերի համար, որոնց կյանքում ոչ մի բան չի փոխվել, ասենք՝ մարդը նպաստառու է, ինչպես փետրվարին էր նպաստառու,

այնպես էլ հիմա է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանի հարցին։

Վարչապետը հավելեց, որ պարետը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀԾԿՀ-ի միջոցով, որ անջատումներ չլինեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: