Ցավոք սրտի ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք․ Թորոսյան․ Տեսանյութ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տվյալներ փոխանցեց կորանվիրուսի դեմ պայքարի միջոցառումների մասին։

Նա նշեց, որ բացի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից, քաղաքացիները գտնվում, բուժում են ստանում շուրջ հինգ բուժհաստատությունում, մարզային երկու հաստատությունում կան քիչ թվով պացիենտներ։

«Այլ հիվանդանոցներ գնում են գրեթե ասիմպտոմ պացիենտները, ովքեր չունեն որևէ սիմպտոմ։ Իսկ նրանք, ովքեր ունեն, մնում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում»,- ասաց նա։

Նա նշեց, որ այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբրբի դեպք ունենք։

«Նրանցից միայն երեքին են անհրաժեշտ ինտենսիվ թերապիա։ Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նախարարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: