Վատ չէր լինի, որ շատերը սովորեին Տոնոյանից ու կատարեին բացառապես իրենց վստահված ծառայությունը…

Տարիներ շարունակ հայկական բանակը եղավ ու մնաց ժողովրդի հարգանքը ու անսահման սերը վայելեք պետական կառույցը:


Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Ասատրյանը:

Ու ամենակարևորը վերջին շրջանում այդ հարգանքը ու սերը պահպանելն ու ավելացնելն է: Ու նոր իշխանության նոր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հենց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է, ով նշանակվելու պահից սկսած հեռու մնաց տարատեսակ քաղաքական խաղերից, հեռու պահեց հայ զինվորին ու սպային քաղաքականությունից, որպեսզի հայ ժողովրդի համար սրբություն հանդիսացող բանակը չլինի աչոկ հավաքելու կամ ցուցադրական կառույց:

Վատ չէր լինի, որ շատերը սովորեին Տոնոյանից ու կատարեին բացառապես իրենց վստահված ծառայությունը:

Շնորհավոր տոնդ, հայկական բանակ: Շնորհավոր տոնդ, հայոց բանակի զինվորներ ու սպաներ: Շնորհավոր տոնդ, պարոն նախարար:

Понравилась статья? Поделиться с друзьями: