Սրանք չափից ավելի լուրջ հարցեր են՝ «մամայի արեւով» հարցը փակելու համար

Պարոն Պապյանտեղի ունեցավ ՓաշինյանԱլիև թվով երրորդ ոչպաշտոնական հանդիպումըՆիկոլ Փաշինյանը նախօրեին Մոսկվայում կրկինհայտարարել էոր ինքը կարող է բանակցել միայն ՀՀի կողմիցԱրցախիկողմից պետք է Արցախը բանակցիԻնչպե՞ս եք գնահատում այսհայտարարությունը և արդյոք հնարավոր կլինի՞ այսկերպ Արցախըվերադարձնել բանակցային սեղանի շուրջ:

Այն հայտարարությունը, որ Հայաստանի ղեկավարը չի կարող բանակցել Արցախի անունից, ինձ համար ընդունելի չէ, որովհետև Հայաստանն էական մասնակցություն ունի Արցախի աջակցության գործում, նաև, իմ պատկերացմամբ, Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է: Մի կողմ դնելով իմ տեսակետը, դա ոմանց համար, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի տեսակետ է: Այսինքն՝ Արցախի կողմից պետք է բանակցի Արցախի ղեկավարությունը, բայց այդ դեպքում ես չեմ հասկանում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շարունակում հանդիպումները Ալիևի հետ: Իհարկե, կարելի է բառախաղի վերածել և ասել, որ դրանք բանակցություններ չեն, հանդիպումներ, քննարկումներ են, բայց դրանք պարզապես խոսքեր են: Փաստը մնում է փաստ, որ նրանք ունեցել են երեք հանդիպում և երեքի ընթացքում էլ, բնականաբար, քննարկվել է Արցախի հարցը: Այս ձևաչափի մեջ խիստ վտանգավոր բաներ կան: Սրա մեջ մի տեսակ անլրջություն կա: Մենք առաջ էլ, բնականաբար, մասնակցել ենք տարբեր բանակցությունների, բայց դրանց ժամանակ ներկա են եղել Մինսկի խմբի եռանախագահների ներկայացուցիչները, քանի որ այդ ձևաչափի մեջ են եղել հանդիպումները: Մյուս կողմից, մեր ԱԳՆ-ն ներգրավված է եղել այդ ամբողջի մեջ, ասինքն՝ նախապատրաստվել են հանդիպումներ, հարցեր են դրվել:

Բանակցություններն ունեն իրենց որոշակի տրամաբանությունը. Նախապես պատրաստվում է այսպես ասած talking points` խոսելու կետերը, թե ինչ հարցեր դու պետք է բարձրացնես, ինչպես նաև պատրաստվում են պատասխաններն այն հնարավոր հարցադրումների շուրջ, որը պիտի դիմացի կողմը բարձրացնի: Հիմա այստեղ հանպատրաստից այդ ամբողջը վարել, դա կարող են անել միայն երկարատև դիվանագիտական փորձ ունեցող մարդիկ, որոնք առնվազն 20-25 տարի դիվանագիտական ասպարեզում են և տիրապետում են հարցին բոլոր մանրամասներով, ինչպես նաև դրան զուգորդող շատ հարցերի: Ես չեմ կարծում, որ այդ իրավիճակը մենք ունենք, հետևաբար, Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ որոշի՝ կամ ինքը չի բանակցում Արցախի անունից և ասում է՝ ինձ մի խառնեք այդ հարցերին: Թե դա կբերի Արցախի ներգրավմանը, թե ոչ, դա այլ հարց է: Ես դեռ ամիսներ առաջ ասել եմ, որ չի բերի, բայց եթե ուզում է, թող փորձի: Կամ եթե ինքը բանակցում է, կամ զրուցում է, ինչպես էլ կոչենք, դա պետք է արվի ավելի նախապատրաստված վիճակով:

Ալիևի հետ հանդիպումից հետո եղավ ԲոլթոնՓաշինյան հեռախոսազրույցըթեև նշվում էոր Արցախի հարցը չեն քննարկելՁեր կարծիքով՝ հնարավո՞րեն արագ զարգացումներ Արցախի խնդրումՄասնավորապեսռուսվերլուծաբան Տարասովը հայտարարել էոր ամռանը Հայաստանը մի քանիշրջան է զիջելու:

Բուն մտահոգությունն այն է, որ որևէ մեկը չգիտի, թե ինչ է կատարվում Արցախի խնդրում: Եթե հիշում եք՝ ժամանակին, 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ 5-6 մարդ է փորձագիտական մակարդակով տիրապետում Արցախի հարցին: Իսկ հիմա քանի՞ հոգի է դրան տիրապետում, բացի Նիկոլ Փաշինյանից, ով գիտի, թե ինչ են խոսել Ալիևի հետ, կամ արդյոք լիազորություն ունի վարչապետը, ասենք, միայնակ, նման կարևորագույն հարցերի շուրջ բանակցություններ վարել: Այստեղ ընդհանրապես ԱԳՆ-ն դուրս է մղված և չկա այս գործընթացում: Այնպես որ, ես ոչինչ չեմ բացառում: Ես չեմ ուզում հավատալ, որ ինչ-որ դավադրական բան է պատրաստվում, բայց եթե կան մտահոգություններ, իշխանությունները պարտավոր են հերքել, փարատել բոլոր կասկածները: Սա չափից ավելի լուրջ հարց է, այսպես ասած, «մամայի արևով» հարցը փակելու համար: Հատկապես, որ Հայաստանը, ուզենք, թե չուզենք, այս գործընթացի մեջ է և մենք տանող ուժն ենք: Միշտ այդպես է եղել:

Հայաստանի նոր իշխանությունները նշում են, որ արտաքին քաղաքական վեկտորում փոփոխություն չկա: Այսինքն մենք հին իշխանության իներցիայո՞վ ենք առաջ գնում:

Եթե ասում են փոփոխություն չկա, կարելի է ենթադրել այն, ինչ ասացիք, բայց պետությունն առաջին հերթին արտաքին քաղաքականությունն է, հետո նոր ներքինը: Ներքին քաղաքականություն ունեն բոլոր վարչական միավորները՝ նահանգներ, գավառներ, բայց արտաքին քաղաքականություն ունեն միայն պետությունները: Ու եթե արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվում, հետևաբար հարց է առաջանում, թե ինչ հեղափոխության մասին մենք կարող ենք խոսել: Առավելևս արտաքին քաղաքական, հիմնական ուղղությունը, որը եղել է նախկինների օրոք, քննադատվել է ժամանակին նորերի կողմից: Արցախի հարցում էլ մենք եկել ենք այն չասեմ համընդհանուր, բայց մեծամասնության տեսակետը վայելող մի հիմնադրույթի, որ «տարածքներ կարգավիճակի դիմաց», առավելևս «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը, որը ձևակերպված է մադրիդյան սկզբունքներում, չաշխատող է: Այսինքն, եթե մենք գիտենք, որ դա չաշխատող է և գիտենք, որ տարածքները հանձնելով դու ոչ խաղաղություն կբերես, ոչ էլ հարցի լուծում, ինչո՞ւ ենք դրա շուրջ բանակցում և չենք բերում նոր փաստարկներ հակամարտության լուծման դաշտ:

Կալանավայրից ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանն ու հայտարարել, որ ստի ու ատելության վրա կառուցված իշխանությունը ժամանակավոր է ու չի կարող երկար կյանք ունենալ: Ինչպե՞ս եք գնահատում այս ուղերձը և արդյոք այն հասցեատեր ունի՞:

Բնականաբար, հասցեատեր ունի. դա այն մարդիկ են, որոնք այս փոփոխություններից տուժել են: Մյուս խումբն այն մարդիկ են, որոնք հիասթափվել ու դեռ հիասթափվելու են նոր իշխանություններից, որովհետև փոփոխության մեծ ակնկալիքներ ունեին: Նոր իշխանություններից շատերը երիտասարդ են և երևի լավ չեն հիշում պատմությունը և իրենց թվում է, որ իրենք միակ ուժն են, որ վայելում է ժողովրդի ճնշող մեծամասնության սերն ու խանդավառությունը: Իրենք չեն տեսել, որ դա եղել է նաև կոմունիստների օրոք, որոնք վայելում էին ժողովրդի սերն ու խանդավառությունը, նաև ՀՀՇ-ի օրոք, որոնք նույնպես վայելում էին հասարակության ճնշող մեծամասնության սերն ու խանդավառությունը: Նույնը եղել է նաև Քոչարյանի իշխանության գալու սկզբում: Ընդ որում՝ նա սկզբում այլ մարդ էր, իսկ երկրորդ ժամկետին բոլորովին այլ էր: Մարդիկ փոխվում են: Նոր իշխանություններին թվում է, որ անկախ նրանից, թե իրենք ինչ կանեն, նույնիսկ եթե կրկնեն նախկին իշխանությունների սխալները, այդ ամենն իրենց ներվելու է: Չի ներվելու:

Նկատի ունեք պարգևավճարների շուրջ բարձրացած աղմո՞ւկը:

Ոչ միայն պարգևավճարների, լիքը սխալներ են անում ու բացատրում, որ նախկինում այդպես է եղել: Նախկինում կարող էր ավելի վատ էլ լինել, բայց հիմա մերժվել է այդ ամենը: Հեղափոխությունը եղել է հանուն արդարության, հանուն արդարադատության, կարգախոսներ են հնչել, որոնցից այսօր հետ են կանգնում: Չի կարելի ժողովրդին մի բան խոստանալ, հետո հրաժարվել՝ ասելով իրավիճակ է փոխվել: Եթե մարդիկ ժամանակին չէին ասում՝ մենք գազի գինը կիջեցնենք, ոչ թե չէին կարող դա ասել, այլ հասկանում էին, որ դա դժվար պարտավորություն է և չէին ստանձնում: Հիմա եկել են մարդիկ, որոնք նման պարտավորություն ստանձնել են, թող բարի լինեն անեն: Եթե չէին կարող իրականացնել, ինչո՞ւ էին նման բաներ խոստանում: Վատն այն է, որ այդ սխալներից տուժում ենք բոլորս, և Ռոբերտ Քոչարյանի ու քոչարյանականների համար հող է նախապատրաստվում հասարակության ներսում: Երբ ես լսում եմ մեր նոր Ազգային ժողովի պատգամավորներին, մտովի ուզում եմ զուգահեռ անցկացնել, օրինակ, Կանադայի կամ ԱՄՆ-ի խորհրդարանների հետ, սենատորների ու կոնգրեսականների հետ ու հասկանում եմ, թե ինչ մակարդակի բացակայություն է տիրում:

Լուրջ խնդիրներ կան, որոնց պետք է լուրջ մոտենալ: Առավելևս, ակնհայտ է, որ լուրջ զարգացումներ են ընթանում տարածաշրջանում և Արցախի շուրջ: Միայն մեկ փաստ. Ադրբեջանն այս տարի ընդունել է ամենամեծ ռազմական բյուջեն իր բոլոր նախորդ տարիների համեմատ: Սա ռեալ զենք է, ռեալ նախապատրաստություն է և մտածել, որ կարելի է ինչ-որ խաղաղասիրական կոչերով կանխել, այդպես չէ: Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնք պետք է լուծվեն: Ամենավատն այն է, որ ես չեմ տեսնում պետական այն ապարատի գործունեությունը, որի անհրաժեշտությունը կա: Մենք ունենք մեկ անձի սիրո վրա հիմնված իշխանություն, որը խիստ վտանգավոր է: Ժողովրդական խոսքն ասում է՝ շատ մի սիրի, ատել կա: Չի կարող պետությունը խարսխված լինել զգացմունքների վրա, այն պետք է խարսխված լինի որոշակի համակարգերի վրա, իսկ այդ համակարգերի ստեղծումը դեռևս ուշանում են:

Понравилась статья? Поделиться с друзьями: