Պարոն վարչապետ, գոնե տարին մեկ անգամ հիշեք մեր որդիներին…

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի երեկվա ընդունելությունը զոհված զինծառայողների ծնողներին՝ մարդկային էր, անկեղծ, նույնիսկ հոգատարություն կար: Ընդունելությունն այնպիսին էր, ինչպես վայել է քաղաքակիրթ և մարդկային երկրին: Սա է այն օրինակը, որով պետք է առաջնորդվեն իրավապահ մարմիններն ու այս դեպքում Պաշտպանության

նախարարությունը, որոնք արդեն տասնամյակներ, մեղմ ասած, մերժում են, թե՛ իրավական և թե՛ մարդկային լուծումները: Հանդիպումից հետո ֆեյսբուքում հայտնված այն գրառումները, ըստ որոնց հեղինակների, օրենքից դուրս են հարցի լուծումները, այսպես ասենք, դեմագոգիա են: Եթե այսպես կլուծվի հարցը, ուրեմն այս պահի լուծումը սա է, քանի դեռ չի լուծվել հիմնական հարցը: Իրավապահները

պիտի սովորեն օրենքի հիմքում դնել մարդկայինը, ապա առաջնորդվեն օրենքով: Օրենքը մարդու համար է: Եթե մինչև հիմա ձեր օրենքը չի գործել, ուրեմն սա է լուծումը: Ծնողները հեռացան բավարարված, մնում է առաջարկվածն իրականություն դառնա: Կարևոր մի բան էլ. հեռանալուց առաջ Նանա Մուրադյանն ասաց. «Պարոն վարչապետ, գոնե տարին մեկ անգամ հիշեք մեր որդիներին…»: Սա իմ ասած մարդկայինն է, և վարչապետը պետք է մտածի սրա մասին»:

Понравилась статья? Поделиться с друзьями: