Պաշտոնшկան. ՌԴ ՊՆ նոր հшղորդшգրություն տшրածեց

Լեռնային Ղարաբաղում մարտական պատրաստվածության պահպանմանն ուղղված գործողությունների շրջանակում ռուս խաղաղապահները համալիր պարապմունքներ են անցկացրել 27 դիտակետում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, պարապմունքի ընթացքում զինծառայողները քայլեր են մշակել հնարավոր խախտումները, սադրիչ գործողությունները կանխելու և դիտակետերի դեմ հարձակումը հետ մղելու ուղղությամբ: Ազդարանշան ստանալուն պես խաղաղապահները հատուկ գործողությունների են անցել՝ հանդերձանք և զենք ստանալով, այնուհետև արագ գուրս են եկել գտնվելու վայրից և գրավել պաշտպանական դիրքերը: Պաշտպանության ուժեղացման համար գործարկվել են БТР-82А զրահափոխադրիչներով ստորաբաժանումները:

Մարզումներին մասնակցել են նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ականանետային հաշվարկները: Հրետանավորները գործողություններ են մշակել՝ ուղղված կրակային կետերը զբաղեցնելուն, նշված կետերը թիրախավորելուն, հետախուզությանը և կրակային դիրքերի փոփոխությանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ

պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: