Շատ կարևոր. Էս էն հազվագյուտ փոստերից է, որ խնդրում եմ տարածել

Bakur Melkonyan-ի ֆեյսբուքյան էջից

Շատ կարևոր🔊 Միացեք!
Հաշվի առնելով, որ մեզ այս պահին շատերը դիմում են տարբեր տեսակի օգնություն, կամավորական աշխատանք, սննդամթերք առաջարկելով (օրինակ Bayazet /Բայազետ մսամթերք կոմբինատի սեփականատեր Տիգրանը առաջարկեց 5000 հատ մսային պահածո, փաթեթավորված աղացած միս, քյուֆթա…) և մենք էլ մեր կողմից պատրաստ ենք տրամադրել մեծ քանակի ձեթ, գրեչկա, բրինձ… և հասկանալով, որ այս պահին Առողջապահության նախարարության շնորհիվ կարանտինի մեջ և հիվանդանոցում գտնվողները ապահովված են ամեն ինչով, որոշեցինք համախմբել մեր ուժերը (միացեք ով ցանկնում է) և անվճար սննդամթերք մատակարարել ծերերի, թոշակառուների, պարզապես ընտանիքների, ովքեր այս իրավիճակից ելնելով մնացել են առանց աշխատանքի և սննդի խնդիր ունեն:
Քաղաքապետարանից ավագանու անդամ Lucy Gevorgyan և մի քանի այլ ակտիվ քաղաքացիներ արդեն խոստացել են մեզ օգնել սոցիալապես անապահով մարդկանց գտնելու հարցում: Ցուցակների հարցով վստահ եմ մեզ կօգնի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (Zara Batoyan),
ՀՀ առողջապահության նախարարությունը Arsen Torosyan:
Միացեք ով կարող է!!!!!!!!
Երեքշաբթի օրը սկսում ենք, երկուշաբթի կհրապարակեմ այն կազմակերպությունների, անհատների անունները(անկախ նրանից, որ շատերը խնդրում են չնշել իրենց), ովքեր միացել են այս ակցիային, թե ապրանքի, թե գումարային, թե կամավորական աշխատանքի տեսքով:
Շնորհակալ եմ բոլորիցդ!
Էնքան եմ ոգևորվում էս պահին մարդկանց համախմբվածությունից, որ մոռացել եմ բոլոր դժվարությունները, գործս էլ եմ մոռացել էս պահին😀
Էս էն հազվագյուտ փոստերից է, որ խնդրում եմ տարածել

Понравилась статья? Поделиться с друзьями: