Նոր որոշում՝ 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման, ինչպես նաև 12-րդ դասարանի ավարտական քննությունների վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է այս տրավա քննությունների վերաբերյալ։

Նախարարն ասաց, որ այս տարի հայաստանյան դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի:

Նա նշեց, որ որոշում է կայացվել դպրոցներում չանցկացնել 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման, ինչպես նաև 12-րդ դասարանի ավարտական քննությունները:

Նա հայտնեց, որ բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ, երկրորդ կիսամյակի մինչև մարտի 13 ստացած և էլեկտրոնային մատյան անցած գնահատականների հիման վրա:

«Դպրոցական քննությունները չեն անցկացվի». Արայիկ Հարությունյան

«Հաշվի առնելով, որ 12-րդ դասարանի որոշ աշակերտներ ավարտական քննությունները հանձնել են անցյալ տարեվերջին, նրանց հնարավորություն է տրվում ընտրելու` պահպանել քննական արդյունքը կամ ընտրել տարեվերջի գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական»,- ասաց նախարարը:

Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը:

Նախարարը հայտնեց, որ նույն կարգը կգործի նաև քոլեջներում ու ուսումնարաններում: Այս ուսումնական հաստատություններում ավարտական դիպլոմները կստանան մինչև հունիսի 5-ը:

Понравилась статья? Поделиться с друзьями: