Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ 77-ամյա կնոջ և նրա 4 թոռների մահվան դեպքի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 26-ին, նոր որոշում է ստորագրել՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։

Հանձնաժողովը Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում տեղի ունեցած պատահարի քննությունն է իրականացնելու։
Հանձնաժողովի նախագահը պատահարի քննության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն քննության արդյունքների մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռնիկները:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: