Նախարարը ներկայացրել է՝ որոնք են 9-րդ միջոցառման դիմումների մերժման պատճառները

Աշխատաքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը նշել է, թե ինչու են մերժվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման դիմումները։

Zaruhi Batoyan: My desire is to stay in the ministry

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎՈՒՄ Է, եթե․

երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 12-ից 30-ը ներառյալ հանդիսացել է գրանցված աշխատող,
երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (ԱՁ գործունեությունը մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել),
երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ը հանդիսացել է գրանցված աշխատող, և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500.000 դրամը,
ընտանիքը նպաստառու է (ընտանեկան նպաստ է ստացել նաև մարտ ամսին),
երեխան և (կամ) ծնողները բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն՝ ըստ ՀՀ-ում բնակության վայրի հասցեի,

ծնողները (միայնակ ծնողը) երեխայի (երեխաների) հետ նույն հասցեում հաշվառված չեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների,
երեխան կամ դիմող ծնողը 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ չեն գտնվում ՀՀ-ում,
երեխան ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ,
ՔԿԱԳ մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ երեխան կամ դիմող ծնողը մահացած են»։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎՈՒՄ Է, եթե․🚫 երեխայի ծնողները կամ…

Опубликовано Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան Среда, 15 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: