Մակունցը բերման ենթարկեց և բացահայտեց Անանյանի 14 միլիոն դրամի պատմությունը

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  2018 թ-ի դեկտեմբերին իշխանությունների կողմից պարգևավճարների ճոխ տրամադրման շուրջ բացահայտումները և սկանդալները շարունակվում են… Ամենակարևորն այն է,որ իշխանությունները սեփական բացթողումները բացահայտելու նպատակով իրենք են ստանձնել ընդդիմության դերը և ԱԺ են հրավիրում պարգևավճարային «շտրաֆնիկներին»… Այսօր «ՔՊ»-ն ԱԺ բերման էր ենթարկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին,ով լրագրողների մոտ անկեղծացավ և հայտարարեց,որ 8 ամիս այդ պաշտոնում աշխատելով բացի աշխատավարձից նաև հավելավճարներ և պարգևավճարներ է ինք իրեն՝սիրելլին տրամադրել,որը կազմել է 14 միլիոն դրամ… Շատ լավ է,որ տիկին Մակունցը ստանձնելով ընդդիմության դերը բացահայտում է հարազատ իշխանության բացթողումները,որն ավելի շատ չարաշահում է հիշեցնում… Սակայն հասարակությանն այլ բան է հետաքրքրում… Պետությունից օրինականորեն «գրպանած» գումարների դիմաց այդ պաշտոնյաները պատժվելո՞ւ են… Աղքատ Հայաստանում 30 հազար դոլար ստանալ 8 ամիս աշխատելու դիմաց՝ ֆանտաստիկա է… Հետաքրքիր է,ի՞սկ պարոն Անանյանի քարտուղարուհին և մամլո խոսնակը,որոնց տարեվերջյան պարգևավճարները համապատասխանաբար 2,7 և 2 միլիոն դրամ էին կազմել որքան են հավելավճար և պարգևավճար ստացել այդ նույն 8 ամիսների ընթացքում… Հ.Գ.Ամենաճիշտն այդ պարգևավճարների որոշ մասից հրաժարվելն ու Հայոց բանակին նվիարաբերելն է,որը երեկ տոնեց իր կազմավորման 27-րդ տարեդարձը…

Понравилась статья? Поделиться с друзьями: