Հիշու՞մ եք շտապօգնության մեր հերոս աշխատակիցներին. Պետությունը գնահատեց և պարգևատրեց նրանց. (ՖՈՏՈ)

Հոկտեմբերի 2-ին Վանաձորի Վարդանանց փողոցում խոշոր հրդեհ էր բռնկվել…

Տան տերը մնացել էր շենքի ներսում, և մինչ փրկարարները կժամանեին,

շտապ օգնության մեքենայի վարորդ Կարեն Գրիգորյանն ու բժիշկ Տիգրան Աղաբեկյանը պատշգամբով տուն էին մտել և դուրս բերել վիրավորին…

Հրդեհն այնքան ուժեղ է եղել, որ այն մարելուց հետո հիվանդանոց էին տեղափոխել նաև 5-րդ հարկում ծխահարված երեխային…

Տղաների հերոսական արարքն աննկատ չմնաց…

Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նրանց պարգևատրել է առողջապահության նախարարության պատվոգրերով…

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապրե՛ք տղերք, շարունակեք պատվով պահել առողջապահության առաջնագիծը…

🚑 Վանաձորում հրդեհից տուժած քաղաքացուն այրվող տնից տարհանած և նրա կյանքը փրկած շտապօգնության բժիշկ Տիգրան Աղաբեկյանին

և վարորդ Կարեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի անձնուրաց աշխատանքի համար և պարգևատրեցի առողջապահության նախարարության պատվոգրերով։»

Понравилась статья? Поделиться с друзьями: