Հայտնի են նոր ԱԱԾ պետի, ոստիկանապետի ու ԶՈւ ԳՇ պետերի անունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի գրառման միջոցով հայտնել է նոր նշանակումների մասին։

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարևոր որոշումներ եմ կայացրել:

Ըստ այդմ՝
Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:
Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար»:

Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝ Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է…

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 8 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: