Հայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ (Տեսանյութ)

Արդեն տևական ժամանակ է, ինչ դերասան Մկրտիչ Արզումանյանը հանդես է գալիս «Save միլիոն» կատակերգական ներկայացմամբ, որը պատմում է մարզպետի և նրա օգնականի մասին, ովքեր հայտնվում են շատ ծանր իրավիճակում։ Հետաքրքիրն այն է, որ այս անգամ դերասանական կազմին իր այցելությամբ անակնկալի բերեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով իր տիկնոջ եւ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ եկել էր դիտելու ներկայացումը:

Սա երբեմնի ամենասիրված ստեղծագործական զույգի առաջին հանդիպումն էր, թերևս, հանրային վայրում:

Ուշագրավն այն է, որ ներկայացման հատվածներից մեկում Լևոն Հարությունյանը, դիմելով Մկրտիչ Արզումանյանին, հարցնում է. «Իսկ դու նոր քաղաքապետի հետ մոտի՞կ չես», ինչին նա պատասխանում է՝ «Եսիմ»: Դրան հաջորդում է Լևոն Հարությունյանի արձագանքը՝ «Բա ես գիտեի մոտիկ ես…»:

Հավելենք, որ կատակերգությունում Մկրտիչ Արզումանյանից բացի հանդես են գալիս Լևոն Հարությունյանը, Սերգեյ Գրիգորյանը, Սաթենիկ Հազարյանը և Վիկտորիա Սահակյանը, ներկայացման ռեժիսորը Նորա Գրիգորյանն է, սցենարի հեղինակը՝ Արմեն Վարդանյանը, իսկ պրոդյուսերը՝ Արման Միտոյանը:

Դիտեք նաև՝

Հայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․

Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին

տեսանյութ՝

Понравилась статья? Поделиться с друзьями: