Հայազգի երեխան պարզապես պայթեցրել է ռուսական «Голос Дети 6» շոուն. ժյուրին ցնծության մեջ էր (ՎԻԴԵՈ)

Ռուսաստանում հայտնի «Голос Дети 6» շոուն ամենասիրվածներից և ունի միլիոնավոր հետևորդներ: Եվ այս բեմում հերթական անգամ հայտնվել է հայազգի երեխա, որ պարապես պայթերցրել է շոուն Queen խմբի «Show must go on» երգով:

«Голос Дети 6» շոուի ֆինալիստ Ռոբերտ Բագրատյանը, կատարելով «Show must go on» հայտնի երգը, պարզապես խելագարացրել է ժյուրիին:

Փոքրիկ հայազգի տաղանդը ժամանել է ռուսական Դոնի Ռոստով քաղաքից: Շոուին մասնակցելու նախաձեռնությունը հենց իրենն էր: Մոր՝ Հասմիկ Մուկանյանի խոսքերով ինքն ընդհանրապես չի խառնվել դրան:

Երբ Ռոբերտը ծնվեց, բուժքույրն ասաց՝ ես այնքան երեխաների եմ օգնել լույս աշխարհ գալ, առաջին անգամ եմ այսքան հասկացող աչքեր տեսնում: Այսքինքն նրա այդ գրավչությունը փոքր տարիքից կար,- ասում է Հասմիկը:

Երեխային շատ են օգնում նաև նրան տատիկն ու պապիկը: Ռոբերտը պատմում է՝ ինչպես նա տատիկին և պապիկին հյուրընկալելիս ուրախ ժամանակ անցակցնում և խորոված անում:

Իմ քույրիկն էլ շատ տաղանդավոր է,- ասում է Ռոբերտը,- նա նույնպես երգում է, և մենք հաճախ միասին տնային համերգներ ենք կազմակերպում:

Ռոբերտը պարում և երգում է «Հույսի աստղ» թատրոնում: Կովկասյան, էստրադային պարեր են պարում: Հաճախում է նաև երաժշտական դպրոց, նվագում է դաշնամուր:

Բեմում կարող ես անել ինչ ուզում ես, բացվել, ցույց տալ ինքդ քեզ,- խոստովանում է Ռոբերտը:

Понравилась статья? Поделиться с друзьями: