ԿԵՑՑԵՍ. Հարություն Մովսիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Մեր ազգը երկար տանջվեց, հիմա շատ կարեւոր է, որ չսխալվի, որ իր հույսերն արդարանան: Բայց եթե այս ամենի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ամեն բան լավ կընթանա:

Картинки по запросу Հարություն Մովսիսյանը Նիկոլ Փաշինյանի մասին

Ինքը երդվյալ տղա է, ասում է` եթե ինքն էլ սխալվի, իրեն էլ հանենք: Չի համարում, որ հավերժ է եկել իշխանության»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը: Նա հիշեցնում է ժողովրդական հայտնի խոսքը` «Ձայն բազմաց` ձայն Աստծո»: Դերասանի կարծիքով` ժողովուրդը ինչպես որ չի կարող վատ դերասանի սիրել, այնպես էլ` քաղաքական վատ գործչի:

«Հանրապետականների շանսերը մինիմալ են, ժողովրդի մեջ իրենցից լավ տպավորություն չի մնացել, իսկ Փաշինյանի հետեւում ոչ միայն հայաստանցիներն են, այլեւ ամբողջ հայ ազգը»: Մեր զրուցակիցն այն համոզման է, որ քաղաքական դաշտում անհրաժեշտ է ընդդիմություն ձեւավորել: Նա ընդդիմադիր գործիչներին համեմատում է թատերագետների հետ.

«Երբ դերասանը լավ չի խաղում, թատերագետը քննադատում է նրան, նույնը քաղաքական դաշտում պետք է լինի»,- նկատեց նա: Դերասանը երազում է, որ Հայաստանում շատ կուսակցություններ չլինեն, լինեն միայն երկուսը. «Թե չէ ամեն մեկն իր կուսակցական շահերն է առաջ տանում, ժողովրդի մասին չեն մտածում, այլ իրենց կուսակցության անդամների»,- մեկնաբանեց պարոն Մովսիսյանը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: