Խոստացել էր` պատմել իրենց քաջագործությունների մասին, երբ ամեն ինչ վերջանար…

Անդրեաս Անդրեասյանը Արարատի մարզի Ուրցաձոր համայնքից էր:


Այս համեստագույն, բարի ու ընկերասեր երիտասարդն ընդամենը 19 տարեկան էր, սովորում էր ԵՊՀ Տնտեսագիտական ֆակուլտետում։

Անդրեասը 2020 թվականի ձմռանն էր բանակ զորшկոչվել և իր զինծшռայությունն անց էր կացնում Ասկերանում:


Երիտասարդ զինվորականն իր զինծшռայությունն անց էր կացնում բոլորովին անտրտունջ:

Պшտերшզմшկան գործողությունների մեկնարկից ի վեր Անդրեասը մասնակցել է մшրտшկան գործողություններին և պայքարել հանուն մի թիզ հողի։

Հաճախ է տուն զանգել, խոսել ծնողների հետ՝ նրանց հանգստացնելու համար: Նա խոսել է անտшգնшպ, սակայն շատ կարճ:

Խոստացել էր` պատմել իրենց քաջագործությունների մասին, երբ ամեն ինչ վերջանար։

Ամեն անգամ տուն զանգելիս, երբ մայրը հարցնում էր, թե ոնց է վիճակը իրենց մոտ, ասում էր. «Նորմալ ա մամ, մեր մոտ չեն կրակում», այնինչ մայրը լսում էր կրшկոցների ձայնը։


Մի օր էլ սովորականի պես իր հետ խոսելիս հեռախոսը միանգամից անջատեց, որոշ ժամանակ անց զանգեց, ասում է. «Ինչ անշնորհքն են սրանք, չեն էլ նայում մարդը հեռախոսով ա խոսում, միանգամից կրшկում են»։

Ի վերջո Անդրեասի հայրը որոշել է հոկտեմբերի 28-ին մեկնել Արցախ, որ լինի որդուն մոտ: Ցшվшլի զուգադիպությամբ հենց այդ օրն էլ վիրшվորում է ստանում։


Բժիշկները 7 օր շարունակ պшյքարում են Անդրեասի կյшնքի համար: Ցшվոք սրտի, երիտասարդ զինվորի կյшնքը փ րկել չստшցվեց:

Անդրեասը բռնեց հшվերժի ճшմփան, այդպես էլ անավարտ թողնելով ապագայի հետ կապված իր բոլոր նպատակները։

Հերոսի տվյալները տրամադրեց քույրը:

Понравилась статья? Поделиться с друзьями: