Բայց դու ինչ шխմшխ ու փոքրիկ քի նшխնդիր դուրս էկար… Գայանե Փայտյան

Նախ, միանգամից ասեմ՝ «Հ2»-ը չի փակվել, այլ թեթևագույն ձեռքերով ու խտրական որոշմամբ զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակման հնարավորությունից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հ2» հեռուստաընկերության մեկնաբան հաղորդավար Գայանե Փայտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք մեր աշխատանքը եթերում ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են՝ Ucom-ը, Rostelekom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը։ Հիմա՝ ինչո՞ւ այսպես եղավ.

1. Մենք երբեք չենք զբաղվել մուտիլյովկեքով, շանտաժով, մարդկանց վարկաբեկելով
2. Մեզ երբեք չեն ծ եծել, մեր մեքենաները երբեք չեն шյրել մարդկանց սևшցնելnւ, հետո դրա դիմաց կլորիկ գումար վերցնելու համար (ջհանդամ թե ընենց ծեծ լիներ, որ կոպեկները գրպանում ծռվեին)
3. Մենք երբեք երկու կոպեկ բողшզներս տանելու համար քֆnւր ու шնեծք չենք կերել

4. Բոլորս պատասխանատու պրոֆեսիոնալներ ենք և հաջողությամբ սովորել ենք առաջատար բուհ-երում, ունենք բարձրագույն կրթության դիպլոմներ
5. Մենք երբեք չենք հերքել մեր հաղորդած ինֆորմացիան, որովհետև սկզբունքորեն զերծ ենք մնացել էժան ու չճշտված սենսացիայով հեռուստադիտողին սթր եսների ենթարկելուց
6. Մենք երբեք չենք ստել

7. Մենք կարողացել ենք հավատարիմ լինել գործընկերության սկզբունքին ու հարգել ենք մեր գործընկերներին
8. Երբեք չենք դшվшճшնել, այդ թվում՝ հեռուստադիտողին
9. Երբեք ԱԲԻԺՆԻԿ չենք եղել
Այսպիսով, ,,չհամապատասխանեցինք,, պահանջներին։

Հ.Գ. Բայց դու ինչ шխմшխ ու փոքրիկ քի նшխնդիր դուրս էկար… Վաղ թե ուշ, հ2֊ը նորից կլինի հանրապետական եթերում, բայց ու՞ր կլինես դու այդ ժամանակ… Ու կլինե՞ս արդյոք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: