Արսեն Թորոսյանին անակնկալ հարցեր ունեմ. Դավիթ Սանասարյան

Ինֆորմացիա կար, ՀՀ Պետական վերահսկողության ծառայության Գնումների վերահսկողության վարչության նախկին պետ Սամվել Ադյանի վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք գրի։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սանասարյանը։

Արսեն Թորոսյանին անակնկալ հարցեր ...

«Դրա զուգահեռ Սամվել Ադյանը քննիչին գրում է, որ խնդրում է՝ ինձ հրավիրեք առանց պաշտպանի. հարց է առաջանում՝ ինչո՞ւ իր պաշտպանից, որն իր վստահելի անձնավորությունն է, առանց իր պաշտպանի ուզում գնալ քննիչի մոտ։ Պարզ է չէ՞՝ ինչի մասին է։ Քննիչն ասում է՝ գրի գաս իմ մոտ, պայմանավորվենք՝ ինչ ես Սանասարյանի դեմ գրելու։ Սկզբից չի գրում Սանասարյանի վերաբերյալ, խնդրում եմ՝ ինձ ընդունեք… Սա հին մեթոդ է, որն արված է նրա համար, որ ցույց տա՝ մենք ոչ մի ձեւով չենք փորձել ճնշենք, որ Սանասարյանի դեմ բան գրի, ու պատահական ասում է՝ Սանասարյանի դեմ բան եմ ուզում գրել։ Նա գրել է, որ Դավիթ Սանասարյաի տեղյակ է՝ ես «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ կապ ունեմ։ Ես համոզված եմ, որ ստիպել են»,- ասաց Սանասարյանը։

Նա նշեց, որ այն պահից երբ քրեական գործ է հարուցվել եւ տեղի ունեցել առերեսում՝ ինքը շփում չի ունեցել Ադյանի հետ։

Դավիթ Սանասարյանին վարչապետը ...

Անդրադառնալով Արսեն Թորոսյանի հետ ունեցած նամակագրության՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի հատվածին, որ Սանասարյանը Թորոսյանին չի հարցրել, թե ինչ ՍՊԸ-ի մասին է խոսք, եւ հարցին՝ ինչո՞ւ չի հարցրել, Սանասարյանն ասաց. «Քանի որ Արսեն Թորոսյանն այս գործով վկայի կարգավիճակ ունի, երբ նա գա՝ ես անակնկալ հարցեր ունեմ»։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաեւ ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: